Use and care guide

18
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿ
Սառնարանն իդեալական պահպանման վայր է պատրաստի
ուտելիքների, թարմ և պահածոյացված մթերքի,
կաթնամթերքի, մրգի, բանջարեղենի և ըմպելիքների համար:
ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Սառնարանի խցիկում օդի բնական շրջանառությունն
առաջացնում է տարբեր ջերմաստիճանային գոտիներ:
Ամենասառը գոտին անմիջապես մրգի և բանջարեղենի
դարակի վերևի հատվածն է և ետնամասի պատը: Խցիկի
ամենատաք հատվածն ամենավերևի մասն է:
Ոչ բավարար օդափոխությունը հանգեցնում է էներգիայի
սպառման բարձրացմանը և սառեցման գործընթացի
կրճատմանը:
Չի կարելի օդանցքերը փակել մթերքով - դրանք նախատեսված
են պատշաճ օդափոխության և մթերքի պահպանման համար:
ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԹԱՐՄ ՄԹԵՐՔԸ ԵՎ ԸՄՊԵԼԻՔԸ
› Օգտագործեք վերամշակվող պլաստմասե, մետաղական,
ալյումինե և ապակե տարաներ և կպչուն ժապավեն`
մթերքները փաթեթավորելու համար:
› Մշտապես օգտագործեք փակ տարաներ հեղուկների և այն
մթերքների համար, որոնք կարող են տարածվել կամ փչանալ
փոխանցվող երանգներից և հոտերից:
› Այն մթերքները, որոնցից առաջանում է մեծ քանակության
էթիլեն գազ և այն մթերքները որոնք զգայուն են այդ գազի
նկատմամբ, ինչպիսիք են` միրգը, բանջարեղենը և աղցանը,
պետք է առանձնացնել կամ փաթեթավորել այնպես, որ դրա
պահպանման տևողությունը չկրճատվի, օրինակ, լոլիկները չի
կարելի պահել կիվիի կամ կաղամբի հետ:
› Չի կարելի մթերքները չափազանց մոտ պահել, որպեսզի
բավարար չափով օդի շրջանառություն կատարվի:
› Որպեսզի խուսափեք շշերի ընկնելուց, կարող եք
օգտագործել շշի բռնակը:
› Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառնարանում
պահելու համար, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մրգի
և բանջարեղենի դարակը, քանի որ այն խցիկի ամենասառը
տարածքն է:
› Զգոն եղեք, որպեսզի մթերքով չփակեք օդանցքերը:
ՈՐՏԵՂ ՊԱՀԵԼ ԹԱՐՄ ՄԹԵՐՔԸ ԵՎ ԸՄՊԵԼԻՔԸ
› Սառնարանի դարակներում. պատրաստի ուտելիքներ,
արևադարձային մրգեր, պանիրներ, նրբահամ ուտեստներ:
› Ամենասառը հատվածում (մրգի և բանջարեղենի դարակի
վերևում). միս, ձուկ, սառեցրած կտորներ, տորթեր
› Մրգի և բանջարեղենի դարակում. մրգեր, աղցան,
բանջարեղեն:
› Դռան մեջ. կարագ, ջեմ, սոուսներ, թթու վարունգ,
պահածոներ, շշեր, ըմպելիքի տուփեր, ձու: