Use and care guide

20
ԹԱՐՄ ՄԹԵՐՔԻ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
› Խորհուրդ է տրվում սառեցվող ամբողջ մթերքը
պիտակավորել և թվագրել: Պիտակավորումը կօգնի Ձեզ
տարբերել մթերքները և իմանալ, թե երբ պետք է դրանք
օգտագործել, նաքան դրանց որակն ընկնելը: Չի կարելի կրկին
սառեցնել հալած մթերքը:
› Նախքան սառեցնելը, մթերքը փաթեթավորեք և փակեք
հետևյալով. ալյումինե փայլաթիթեղ, կպչուն ժապավեն,
օդակայուն և ջրակայուն պլաստմասե տոպրակներ,
կափարիչով պոլիէթիլենե տարաներ կամ սառցարանի
տարաներ, որոնք հարմար են թարմ մթերք սառեցնելու համար:
› Մթերքը պետք է լինի թարմ, հասուն և բարձր որակի,
որպեսզի ստանաք բարձրորակ սառեցված մթերք:
› Թարմ բանջարեղենը և միրգը նախընտրելի է սառեցնել
դրանք հավաքելուց ամնիջապես հետո, որպեսզի պահպանվի
դրանց սննդային արժեքը, կայունությունը, գույնը և համը:
Որոշ մսի տեսակներ, հատկապես որսի միսը, պետք է կախել,
նախքան այն սառեցնելը:
› Միշտ թողեք որպեսզի տաք մթերքը սառի, նախքան այն
սառցարանում դնելը:
› Անմիջապես հալած մթերքները կերեք ամբողջությամբ կամ
մասամբ:
Չի կարելի մթերքը նորից սառեցնել, եթե այն հալվելուց հետո
չի եփվել: Քանի որ եփվել է, հալած մթերքը կարող եք նորից
սառեցնել:
› Չի կարելի սառցարանում սառեցնել հեղուկով լիքը շշեր:
Օգտագործեք Արագ Սառեցման գործառույթը` սառեցման
գործընթացն արագացնելու համար (նայել Ամենօրյա
Տեղեկատու Ուղեցույցը):
Օգտագործեք Արագ Սառցակալման գործառույթը`
սառցակալման գործընթացն արագացնելու համար (նայել
Ամենօրյա Տեղեկատու Ուղեցույցը):
ՍԱՌԱԾ ՄԹԵՐՔ. ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Սառեցված սննդամթերք գնելիս.
› Համոզվեք որ փաթեթավորումը վնասված չէ (վնասված
փաթեթավորմամբ սառած մթերքը կարող է անորակ լինել):
Եթե փաթեթավորումն ուռած է կամ առկա են խոնավության
գծեր, ապա հնարավոր է որ այն օպտիմալ պայմաններում չի
պահվել և հալեցման գործընթացն արդեն սկսվել է:
› Գնումներ կատարելիս սառած մթերքները գնեք
ամենավերջում և տեղափոխեք դրանք ջերմակայուն սառը
տոպրակով:
› Քանի որ արդեն տանն եք, անմիջապես դրեք սառած մթերքը
սառցարանում:
› Եթե նույնիսկ մթերքը հալվել է մասամբ, ապա չի կարելի
այն նորից սառեցնել: Սպառեք այն 24 ժամվա ընթացքում:
› Խուսափեք կամ կրճատեք ջերմաստիճանի տատանումները
մինչև մինիմումի: Հաշվի առեք փաթեթավորման վրա նշված
ամսաթիվը:
› Միշտ հաշվի առեք փաթեթավորման վրա նշված պահպանման
վերաբերյալ ինֆորմացիան:
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԽՑԻԿ
Սառցարանն իդեալական պահպանման վայր է սառցակալած
մթերք պահելու, սառցե խորանարդիկներ պատրաստելու և
սառցարանի խցիկում թարմ մթերք սառեցնելու համար:
Թարմ մթերքի մաքսիմում կիլոգրամը, որը կարող է սառեցվել
24 ժամվա ընթացքում, նշված է տեխնիկական տվյալների
սանդղակի վրա (կգ/24ժ.):
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառցարանում
պահելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել
սառցարանի խցիկի ամենասառը տարածքները, որը
համապատասխանում է մեջտեղի հատվածին: