Use and care guide
22
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ / ԱՐՁԱԿՈՒՐԴ Երկար բացակայության դեպքում խորհուրդ է տրվում մթերքն
օգտագործել և սարքավորումն անջատել, որպեսզի էներգիա
խնայեք:
ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
ՀՈՍԱՆՔԻ ԽԱՓԱՆՈՒՄ
Հոսանքի խափանման դեպքում զանգահարեք Ձեր տեղամասի
էլեկտրամատակարարող ընկերության գրասենյակ և հարցրեք
թե որքան կարող է այն տևել:
Ծանուցում. Հիշեք, որ սարքավորումը լիքը լցված վիճակում
կարող է ավելի երկար ժամանակ սառը մնալ քան մասամբ
լցված վիճակում:
Եթե սառույցի բյուրեղները դեռ տեսանելի են մթերքի վրա,
ապա այն կարելի է կրկին սառեցնել, թեև այն կարող է համի
և հոտի վրա ազդեցություն ունենալ:
Եթե մթերքը գտնվում է անմխիթար վիճակում, ապա ավելի լավ
է այն դեն նետել:
Հոսանքի խափանումների դեպքում, որը կարող է տևել մինչև
24 ժամ:
Սարքավորման դուռը պահեք փակ: Այն թույլ կտա, որպեսզի
պահվող մթերքը հնարավորինս երկար ժամանակ մնա սառը
վիճակում:
Հոսանքի խափանումների դեպքում, որը կարող է տևել 24
ժամից ավելի:
Դատարկեք սառցարանի խցիկը և մթերքը դասավորեք
շարժական սառցարանում: Եթե նմանատիպ սառցարան
առկա չէ կամ չկան արհեստական սառույցի փաթեթներ,
ապա փորձեք օգտագործել այն մթերքները, որոնք հեշտորեն
փչանում են:
Դատարկեք սառույցի սկուտեղը:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
1. Հանեք բոլոր ներքին մասերը:
4. Փակեք և ամրացրեք դուռը կպչուն ժապավենով և
կրկին օգտագործեք կպչուն ժապավենը` հոսանքի մալուխը
սարքավորմանն ամրացնելու համար:
2. Լավ փաթեթավորեք դրանք և ամրացրեք իրար կպչուն
ժապավենով այնպես, որ շխկոց չլսվի կամ կորչի:
3. Պտտեք կարգավորման ոտիկներն այնպես, որ դրանք
չդիպչեն պաշտպանիչ մակերեսին:










