Use and care guide
HY
5
հնարավորինս շուտ փոխել:
Սառնարանի խցիկն օգտագործեք
միայն թարմ մթերք պահելու համար,
իսկ սառցարանի խցիկը միայն
սառեցված մթերք պահելու, ինչպես
նաև թարմ մթերքը սառեցնելու և
սառցե խորանարդիկներ
պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված
սնունդ, որն ուղիղ շփման մեջ կլինի
սառնարանի կամ սառցախցիկի
ներքին մակերեսների հետ:
Սարքերը կարող են ունենալ հատուկ
խցիկներ (թարմ սննդի խցիկ, զրո
աստիճանի արկղ,...):
Այն դեպքում երբ դա նշված չէ
արտադրանքի գրքույկում, դրանք
կարելի է հեռացնել` պահպանելով
համարժեք գործողությունները:
C-Pentane (մեթիլբութանի և
մեթիլպրոպանի խառնուրդ)
օգտագործվում է որպես ուռացնող
նյութ մեկուսացման փրփուրի մեջ և
այն դյուրավառ գազ է:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Տեղադրումը և վերանորոգումը պետք
է իրականացվի որակյալ տեխնիկի
կողմից ըստ արտադրողի ցուցումների
և տեղի անվտանգության կանոնների:
Չի կարելի վերանորոգել կամ փոխել
սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն
տեղադրման աշխատանքներ: Հեռու
պահել երեխաներին սարքավորումը
տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն)
պետք է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից
հետո:
Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է
օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ
սարքը փաթեթավորումից հանելու և
տեղադրելու համար:
Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի
սարքը տեղափոխելու ժամանակ
հատակը չվնասվի:
Տեղադրել սարքը հատակին և
անյպիսի վայրում, որպեսզի իր չափի
և օգտագործման համար
հարմարավետ լինի:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ
այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք վաճառողի կամ Ձեզ
ամենամոտ գտնվող երաշխիքային
ապրանքների սպասարկման կենտրոնի
հետ:
Սարքավորումը չպետք է միացված
լինի հոսանքին նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը:
Օդափոխության պատշաճ
ապահովման համար պետք է
սարքավորման երկու կողմերում և
վերևում ազատ տարածություն
թողնել:
Սարքավորման ետևի մասի և պատի
միջև հեռավորությունը պետք է լինի
50 մմ տաք մակերեսների մուտք
գործելուց խուսափելու համար:
Այդ տարածքի կրճատումը
կբարձրացնի արտադրանքի
էներգիայի սպառումը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն
երբ տեղադրումն ավարտել եք:
Սպասեք առնվազն երկու ժամ
նախքան սարքավորումը միացնելը,
որպեսզի համոզվեք որ սառեցնող
նյութը լիովին արդյունավետ է:
Համոզվեք արդյոք սարքավորումը մոտ
չի գտնվում որևէ ջերմության
աղբյուրի:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը
համապատասխանի ընթացիկ
անվտանգության կանոններին
անհրաժեշտ է մինիմում 3 մմ շփման
բացով եռաթև վարդակ, ինչպես նաև
կատարել սարքի հողանցում:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ եթե
նախատեսված վարդակը չի
համապատասխանում Ձեր խրոցակին:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով:
Հոսանքի մալուխը պետք է փոխի
միայն որակավորված տեխնիկը ըստ
արտադրողի ցուցումների և ընթացիկ
անվտանգության կանոնների:
Կապ հաստատեք լիազորված
սպասարկման կենտրոնի հետ:
Այն սարքերը, որոնք ունեն
նախատեսված վարդակ և այն չի
համապատասխանում Ձեր խրոցակին
անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ:
Չի կարելի օգտագործել երկարացման
լարեր, բազմաթիվ վարդակներ կամ
ադապտերներ:
Չի կարելի օգտագործել
սարքավորումը, եթե այն ունի
վնասված լարեր կամ վարդակ, կամ
եթե այն պատշաճ կերպով չի
աշխատում, կամ եթե այն վնասվել
կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը
հեռու պահել տաք մակերեսներից:
Էլեկտրական բաղադրիչները չպետք է
հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
Չի կարելի դիպչել սարքավորմանը
մարմնի որևէ թաց մասով և չի
կարելի այն շահագործել երբ
ոտաբոբիկ եք:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Մաքրման և պահպանման համար
անհրաժեշտ է կրել պաշտպանիչ
ձեռնոցներ:
Սարքը պետք է անջատել հոսանքից
նախքան պահպանման հետ կապված
որևէ գործողություն սկսելը:
Երբեք չօգտագործել գոլորշիով
մաքրող սարքավորումներ:
Չի կարելի օգտագործել հղկող կամ
կոպիտ մաքրիչներ ինչպիսիք են
պատուհանի ցողիչները, սանրող
մաքրիչները, դյուրավառ հեղուկները,
մաքրող մոմերը, կոնցենտրացված
լվացող միջոցները, գունավոր
նյութեր հեռացնող հեղուկները որոնք
պարունակում են նավթամթերքներ
պլաստմասե մասերի, դռների
երեսամասերի կամ խցիկների վրա:
Չի կարելի օգտագործել թղթե
սրբիչներ, սանրող բարձիկներ կամ
այլ կոպիտ մաքրող գործիքներ:










