Use and care guide
6
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել
և բաշխվել է համաձայն ԵՀ
կանոնակարգերի.
ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՄ և
ՎՆՍ 2011/65/ԵՄ):
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՀԵՌԱՑՆԵԼ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ
ՆՅՈՒԹԵՐԸ:
Փաթեթավորման նյութը 100%-ով
վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով:
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է
հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին
համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴԵՆ
ՆԵՏՈՒՄԸ (ՀԵՌԱՑՈՒՄԸ)
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է
այն հանել օգտագործումից անջատելով
հոսանքի մալուխը և հեռացնելով դռներն ու
դարակները (եթե առկա են), որպեսզի
երեխաները չկարողանան հայտնվել այնտեղ
և փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է
վերամշակվող
կամ վերաօգտագործվող
նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների
վերանորոգման և վերամշակման
վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր
տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը
որտեղից գնել եք սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ
Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ,
Թափոնների էլեկտրական և էլեկտրոնային
սարքավորումներ:
Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել
է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք
կանխելու հնարավոր բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և մարդու
առողջության վրա, որը կարող է առաջանալ
տվյալ արտադրանքի ոչ պատշաճ
աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա
փաստաթղթերում նշված նշանը
ցույց է
տալիս որ այն չպետք է մշակվի որպես
կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ
կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումը տեղադրել
չոր, լավ օդափոխվող սենյակում և հեռու
որևէ ջերմային աղբյուրից (օրինակ`
ռադիատոր, կաթսա և այլն) և այնտեղ
որտեղ արևի ուղիղ ճառագայթներ չկան:
Անհրաժեշտության դեպքում օգտագործել
մեկուսիչ թիթեղ:
Պատշաճ օդափոխություն ապահովելու
համար անհրաժեշտ է հետևել
հրահանգներին:
Սարքավորման ետևում ոչ բավարար
օդափոխությունը բարձրացնում է էներգիայի
սպառումը և նվազեցնում սառեցման
արդյունավետությունը:
Սարքավորման ներքին ջերմաստիճանի վրա
կարող է ազդեցություն ունենալ շրջակա
միջավայրի ջերմաստիճանը, դռան բացելու
հաճախականությունը, ինչպես նաև
սարքավորման գտնվելու վայրը:
Ջերմաստիճանը կարգավորելիս պետք է
հաշվի առնել այս գործոնները:
Անրաժեշտ է դռան բացումը հասցնել
մինիմումի: Երբ սառցակալած մթերքը
հալվում է, դրեք այն սառնարանում:
Սառցակալումից հետո հալեցված և ցածր
ջերմաստիճանի հասած մթերքներն
անհրաժեշտ է սառեցնել սառնարանում:
Թողնել որպեսզի տաք սնունդն ու
ըմպելիքները զովանան նախքան
սարքավորման մեջ դնելը:
Դարակների տեղադրումը սառնարանի մեջ
ազդեցություն չի ունենում էներգիայի
արդյունավետ օգտագործման վրա: Սնունդը
դարակներում պետք է տեղադրել այնպես որ
օդի շրջանառությունը պատշաճ կերպով
կատարվի (սնունդը չպետք է դիպչի մեկը
մյուսին, ինչպես նաև սննդի և հետևի պատի
միջև հեռավորությունը պետք է
պահպանվի):
Դուք կարող եք ավելացնել սառեցված
սննդի պահեստային կարողությունները`
հեռացնելով զամբյուղները և, եթե առկա է,
Դադարեցնել Սառեցում դարակը`
պահպանելով համարժեք էներգիայի
սպառումը:
Բարձր էներգիայի դասի արտադրանքներն
արտադրված են բարձր արդյունավետության
շարժիչներով, որոնք շահագործվում են
երկար ժամանակ բայց ունեն ցածր
էներգասպառողականություն: Պետք չէ
անհանգստանալ եթե շարժիչը շարունակում
է դեռ երկար ժամանակ աշխատել:
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել
և բաշխվել է համաձայն ԵՀ հրահանգների
Էկոդիզայնի և էներգիայի պիտակավորման
պահանջների. 2009/125 / ԵՀ և 2010/30
/ ԵՄ:










