Use and care guide

HY
13
ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
SLOW COOKING (ԴԱՆԴԱՂ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ)
Միսը (90 °C-ում) և ձուկը (85 °C-ում) նրբորեն
պատրաստելու համար: Այս գործառույթը մթերքը դանդաղ
է պատրաստում՝ պահպանելով այն փափուկ և հյութալի
Շնորհիվ ցածր ջերմաստիճանի, մթերքը չի կարմրում և
վերջնական արդյունքն այն է, որ կարծես շոգեխաշված լինի:
Միսը կարմրացնելու համար նախ խորուրդ ենք տալիս թավայի
մեջ կտորները տապակել, ապա եփել իր բնական հյութի մեջ:
Պատրաստման ժամանակը տատանվում է 300 գրամանոց
ձկան համար երկու ժամից մինչև 3 կգ ձկան համաի հինգ
ժամ և 1կգ մսի կտորների համար չորս ժամից մինչև 3 կգ
մսի կտորների համար վեց կամ յոթ ժամ: 1 կգ տապակած
միսը պետք է եփել 4 ժամ, իսկ 3 կգ տապակած միսը 6-7
ժամ:Լավագույն արդյունք ստանալու համար պատրաստման
ընթացքում խորհուրդ ենք տալիս դուռը փակ պահեք, քանի
որ ջերմությունը կարող է դուրս գալ: Օգտագործեք մսի
փորձարկման սարք (եթե առկա է) կամ վառարանի ստանդարտ
ջերմաչափ մթերքի ջերմաստիճանը չափելու համար:
ECO CONVECTION BAKE
(ԷԿՈ ՋԵՐՄԱՅԻՆ ԹԽՈՒՄ)*
Լցոնված տապականեր և կտրատված միս միևնույն
դարակի վրա պատրաստելու համար: Այս գործառույթը
ընդհատվում է թեթև օդափոխմամբ, որպեսզի սնունդը
չափից շատ չջրազրկվի: Երբ ԷԿՈ գործառույթը ակտիվ
է, պատրաստման ընթացքում լույսը անջատվում է, բայց
կարող է ժամանակավոր միանալ, եթե սեղմեք:
ԷԿՈ
ցիկլի օգտագործման և դրանով իսկ էներգիայի սպառման
օպտիմալացման համար վառարանի դուռը չի կարելի բացել
մինչև մթերքը ամբողջությամբ պատրաստվի: Խորհուրդ
է տրվում օգտագործել 3-րդ մակարդակը: Կարիք չկա
գազօջախը նախապես տաքացնել:
SETTINGS (ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ)
Վառարանի կարգավորումները փոխելու համար (լեզու, ժամ,
ձայնային ազդանշանի ձայն, պարզություն, Էկո ռեժիմ, էներգիա):
Խնդրում ենք հաշվի առնել. Երբ վառարանը անջատված է, բայց
Էկո ռեժիմը միացված, էկրանի պարզությունը կնվազի էներգիայի
խնայողության համար: Այն կրկին ավտոմատ ակտիվանում է, երբ
կոճակներից ցանկացածը սեղմվում է և այլն:
FULLY AUTOMATIC RECIPES
(ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՎՏՈՄԱՏ
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ)
Համոզվելու համար, որ այս գործառույթը
ճիշտ եք օգտագործում, կայքից ներբեռնեք և
ընթերցեք մեր խոհարարական բաղադրատոմսերի
գ ի ր ք ը : w w w . h o t p o i n t . e u
Նախապես կարգավորված 28 տարբեր բաղադրատոմսերից
մեկը ընտրելու համար: Գազօջախն ավտոմատ կերպով
սահմանում է պատրաստման համար օպտիմալ
ջերմաստիճան, գործառույթ և ժամանակ: Կարևոր է հետևել
խոհարարական գրքում ներկայացված մթերքի պատրաստման,
պարագաների և տարբեր մակարդակների օգտագործման
վերաբերյալ հրահանգներին:
MEAT PROBE RECIPES
ՍԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ)
Այս գործառույթը ավտոմատ ընտրում է օպտիմալ
ռեժիմտարբեր տեսակի մսեղենի պատրաստման համար : Այն
օպտիմալ ջերմաստիճան է առաջարկում և պատրաստման
խցիկի համար և մթերքի ներսի համար՝ կախված նրանից, թե
ինչ տեսակ միս է ընտրվում: Այս կարգավորումները նշված
են ստորև ներկայացված համապատասխան պատրաստման
աղյուսակում, սակայն, դուք կարող եք փոխել ջերմաստիճանը,
ըստ Ձեր ցանկության, յուրաքանչյուր փուլի ընթացքում:
Համոզվելու համար, որ փորձարկման սարքը ճիշտ եք տեղադրում
և օգտագործում, հետևեք համապատասխան պարբերությունում
ներկայացված հրահանգներին:
Տեղադրեք միսը 3-րդ դարակում՝ տեղադրելով այն ցանցե դարակի
վրայի վառարանի սկուտեղի վրա կամ պարզապես կաթիլային
սկուտեղի մեջ: Կարիք չկա վառարանը նախապես տաքացնել:
Պատրաստման ընթացքում վառարանի դուռը կարող եք
բացել միսը ստուգելու կամ որևէ բան ավելացնելու համար,
բայց զգույշ եղեք, որպեսզի մսի փորձարկման սարքը
հանկարծ չշարժեք:
* Գործառույթը օգտագործվում է էներգիայի խնայողության
դեկլարացիայի համաձայն՝ (ԵՄ) համար 65/2014 Կանոնակարգի
համապատասխան: