Use and care guide

HY
19
ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Աղյուսակում ներառված է լավագույն գործառույթը,
պարագաները և մակարդակը, մթերքի տարբեր տեսակներ
պատրաստելու համար:
Պատրաստման ժամանակը մեկնարկում է այն պահից երբ
մթերքը դրվում է գազօջախի մեջ` նախապես տաքացման
գործընթացը հանած (ըստ անհրաժեշտության):
Պատրաստման ջերմաստիճանները և ժամանակը մոտավոր են և
կախված են մթերքի քանակից և օգտագործվող պարագայի տեսակից:
Սկսելու համար օգտագործեք ամենացածր միջակայքը և, եթե
մթերքը չի պատրաստվում ինչպես հարկն է, այդ դեպքում
նշանակեք ավելի բարձր միջակայք:
Օգտագործեք մատակարարված պարագաները, նախըտրելի է
մուգ գույնի պատրաստման տարաներ և թխելու սկուտեղներ:
Դուք կարող եք նաև օգտագործել ապակե կամ կավե թավաներ
և պարագաներ, բայց հիշեք որ պատրաստման ժամանակը
կլինի մի փոքր ավելի երկար:
ՏԱՐԲԵՐ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
«Մղված Օդ» գործառույթը թույլ է տալիս միաժամանակ
պատրաստել տարբեր մթերքներ (ինչպես օրինակ՝ ձուկ և
բանջարեղեն) տարբեր դարակներում:
Հանեք վառարանից այն մթերքները, որոնց պատրաստման համար
ավելի քիչ ժամանակ է պահանջվում և թողեք նրանք, որոնց
պատրաստման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:
ԱՂԱՆԴ ԵՐ
Պատրաստեք նուրբ աղանդեր պայմանական գործառույթով
միայն մեկ դարակի վրա:
Օգտագործեք մուգ գունավոր մետաղական տորթի տարաներ և
դրանք միշտ դրեք տրամադրված ցանցե դարակի վրա:
Մեկից ավել դարակներում պատրաստելու համար
ընտրեք «Մղված Օդ» գործառույթը և տեղադրեք տորթի
տարաները տարբեր դարակներում՝ ապահովելով տաք օդի
շրջանառություն:
Ստուգելու համար արդյոք տորթը եփել է, կարող եք փայտե
ատամի փայտիկ դնել տորթի մեջտեղում: Եթե ատամի
փայտիկը մաքուր է դուրս գալիս, ապա տորթը պատրաստ է:
Եթե օգտագործում եք չկպչուն տորթի տարաներ, ապա չի
կարելի յուղել դրա ծայրերը, քանի որ տորթը կարող է
չբարձրանալ նույնիսկ ծայրերի շուրջը:
Եթե այն ինչ թխում եք ուռչում է թխելու ժամանակ, ապա
հաջորդ անգամ օգտագործեք ավելի ցածր ջերմաստիճան և
կրճատեք ավելացվող հեղուկի քանակը կամ խառնուրդն ավելի
նրբորեն խառնեք:
Մածուցիկ միջուկով կամ լցոնված աղանդերի համար (օրինակ՝
չիզքեյք կամ մրգային տարտ) օգտագործեք «Ջերմային
թխում» գործառույթը:
Եթե տորթի հատակը թաց է, ապա իջեցրեք դարակը և տորթի
հատակին շաղ տվեք հացի կամ բիսկվիթի փշրանքներ, նախքան
միջուկն ավելացնելը:
ՊԻՑՑԱ
Թեթևակի յուղեք սկուտեղները, որպեսզի պիցցան լինի խրթխրթան:
Պատրաստելու ընթացքում երկու երրորդով ցանեք մոցառելլա
պանիրը պիցցայի վրա:
ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Անհրաժեշտ է միշտ խմորը ծածկել խոնավ շորով նախքան այն
գազօջախը դնելը:
Խմորի բարձրացման տևողությունը այս գործառույթով
կրճատվել է սենյակային ջերմաստիճանում (20-25 °C)
բարձրացման համեմատ մոտ մեկ-երրորդով:
Պիցցայի խմորի հասունացումը սկսվում է շուրջ մեկ ժամից,
1կգ խմորի դեպքում:
ՄԻՍ
Օգտագործեք գազօջախի ցանկացած տիպի սկուտեղ կամ ապակե
աման, որը համապատասխան է պատրաստվելիք մսի կտորի չափին:
Տապակած կտորների դեպքում խորհուրդ է տրվում ուտեստի
տակ ավելացնել մի փոքր պաշար` պատրաստման ընթացքում
հեղուկ լցնելով մսի վրա լրացուցիչ համ հաղորդելու համար: Երբ
տապական պատրաստ է, թողեք, որ հանգստանա վառարանում ևս
10-ից 15 րոպե կամ փաթաթեք ալյումինե փայլաթիթեղով:
Երբ ուզում եք միս խորովել, ընտրեք հարթ հաստության
կտորներ, որպեսզի պատրաստման արդյունքները լինեն
միատեսակ: Մսի շատ հաստ կտորների համար ավելի երկար
պատրաստման ժամանակ է պահանջվում: Որպեսզի կանխեք
մսի երեսամասն այրվելուց, իջեցրեք ցանցե դարակն ավելի
ներքև` հեռու պահելով մթերքը գրիլի ցանցից: Պատրաստման
ընթացքում շրջեք մթերքը երկու երրորդով:
Պատրաստման ընթացքում առաջացած հյութերի հավաքման
համար խորհուրդ ենք տալիս անմիջապես ցանցե դարակի
տակ, որի վրա տեղադրված է միսը, տեղադրել կես լիտր ջրով
լցված կաթիլային սկուտեղը: Հավաքեք, երբ անհրաժեշտ է:
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ