Use and care guide

27
HYE
Չի կարելի վառարանը ձեռք տալ ջերմային ցիկլի
ընթացքում:
Երեխաներին և կենդանիներին Ջերմային ցիկլի ընթացում և
դրանից հետո մոտ մի թողեք ( մինչև սենյակը օդափոխվի):
Այս գործառույթը վերացնում է պատրաստման
ժայթքումների հետքերը՝ կիրառելով մոտ 500°C
ջերմաստիճան: Այս ջերմաստիճանի դեպքում, սննդի
մնացորդները հեշտությամբ պոկվում են և երբ վառարանը
սառի, կարող եք դրանք հեռացնել խոնավ սպունգի
միջոցով:
Եթե վառարանը տեղադրված է ջեռոցի տակ, համոզվեք,
որ բոլոր այրիչները կամ էլեկտրական տաք ափսեները
անջատված են ինքնամաքրման ցիկլի աշխատելու
ընթացքում:
Վառարանից հանեք բոլոր պարագաները նախքան Ջերմային
գործառույթի աշխատացնելը (ներառյալ դարակի ուղղիչները):
Օպտիմալ մաքրման արդյունքներ ստանալու համար
հեռացրեք մեծ կտորները խոնավ սպունգով նախքան
Ջերմային գործառույթի օգտագործումը:
Վառարանը ունի երկու տարբեր ջերմային մաքրման
գործառույթներ: Ստանդարտ ցիկլը (PYRO) մաքրում
է շատ կեղտոտ վառարանը, իսկ էկոնոմ ցիկլը (PYRO
EXPRESS) ավելի կարճ է տևում և ավելի քիչ էներգիա
է սպառում ստանդարտ ցիկլի հետ համեմատած, որը
հարմար է կանոնավոր պարբերականությամբ կիրառելու
համար:
Խորհուրդ է տրվում Ջերմային ցիկլը աշխատացնել միայն,
երբ սարքը շատ կեղտոտ է կամ վատ հոտեր է արտանետում
պատրաստման ընթացքում:
Խնդրում ենք հաշվի առնել. Վառարանի դուռը չի կարելի
բացել, քանի դեռ ջերմային մաքրումը ընթացքի մեջ է: Այն փակ
պահեք, քանի դեռ ջերմաստիճանը չի իջել համապատասխան
մակարդակի:
Ջերմային մաքրման ցիկլի ընթացքում և դրանից հետո
օդափոխեք սենյակը
(մինչև սենյակը ամբողջությամբ օդափոխվի):
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԽՑԻԿԻ ՄԱՔՐՈՒՄ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԻԿԼԻ ՄԻՋՈՑՈՎ