Use and care guide

4
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ և ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքավորումն
օգտագործելը ուշադիր կարդացեք
անվտանգության ցուցումները:
Պահեք դրանք ձեռքի տակ հետագա
օգտագործման համար:
Այս ցուցումներն ու
սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է
դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր
երեխաներին (3-8 տարեկան) պետք է
հեռու պահել սարքերից և
շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ
սարքերի հետ, եթե նրանց տրվել է
դրանց օգտագործման համար
անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում
են թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց
մաքրումը և պահպանումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
Ջերմային ցիկլի ընթացքում
վառարանին չի կարելի դիպչել:
Երեխաներին և կենդանիներին
չթողնեք մոտենալ վառարանին
ջերմային ցիկլից հետո (մինչ սենյակը
ամբողջությանբ չօդափոխվի):
Նախքան մաքրման ցիկլի մեկնարկը
անհրաժեշտ է վառարանի խոռոչից
հեռացնել ավելորդ թափված մասան:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Սարքավորումը և դրա հասանելի
մասերը տաքանում են օգտագործման
ընթացքում, 8 տարեկանից փոքր
երեխաներին պետք է հեռու պահել և
շարունակաբար հսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խուսափեք
ջերմային էլեմենտներին կամ ներքին
մակերեսին դիպչելուց - կա այրվածք
ստանալու ռիսկ:
Հագուստը կամ այլ դյուրավառ
նյութեր հեռու պահեք
սարքավորումից մինչև դրա բոլոր
բաղադրիչներն ամբողջությամբ
սառչեն:
Երբեք սարքավորումն
անուշադրության մի մատնեք մթերքը
չորացնելիս:
Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն
կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք
յուղով, ձեթով հարուստ մթերքներ
պատրաստելիս կամ ալկոհոլ
ավելացնելիս (օր.` ռոմ, կոնյակ,
գինի) - կա կրակի բռնկման ռիսկ:
Օգտագործեք գազօջախի համար
նախատեսված ձեռնոցներ թավաները
և մյուս պարագաները հանելու
համար` չդիպչելով տաքացած
մասերին: Պատրաստման վերջում
զգուշորեն բացեք դուռը, որպեսզի
տաք օդը կամ գոլորշին դուրս գա,
նախքան սարքավորում մուտք
գործելը:
Չի կարելի խոչընդոտել գազօջախի
առջևի տաք օդային անցքերին:
Եթե սարքավորումը հարմար է
փորձարկման սարքի օգտագործման
համար, ապա օգտագործեք միայն
ջերմաստիճանի փորձարկումը, որն
առաջարկվում է այս գազօջախի
համար:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Այս սարքավորումը նախատեսված է
բացառապես տնային օգտագօրծման
համար այլ ոչ թե պրոֆեսիոնալ
օգտագործման:
Չի կարելի օգտագործել
սարքավորումը դրսում:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ
դյուրավառ նյութեր, ինչպիսիք են
աերոզոլների տարաները, ինչպես
նաև դնել կամ օգտագործել բենզին
կամ այլ դյուրավառ նյութեր
սարքի մոտ, քանի որ հրդեհ կարող
է բռնկվել, եթե սարքավորումը
պատահաբար միացած լինի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս
սարքավորումը նախատեսված չէ
արտաքին ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի
միջոցով շահագործելու համար:
Այլ օգտագործում չի թույլատրվում
(օր.` տաքացնել սենյակները):
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Տեղադրումը և վերանորոգումը պետք
է իրականացվի որակյալ տեխնիկի
կողմից ըստ արտադրողի ցուցումների
և տեղի անվտանգության կանոնների:
Չի կարելի վերանորոգել կամ փոխել
սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն
տեղադրման աշխատանքներ: Հեռու
պահել երեխաներին սարքավորումը
տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն)
պետք է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից
հետո:
Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է
օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ
սարքը փաթեթավորումից հանելու և
տեղադրելու համար:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ
այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր
մոտակա Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված
լինի հոսանքին նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն
երբ տեղադրումն ավարտել եք:
Կատարեք խցիկի կտրումը նախքան
սարքավորումը կահույքի մեջ
տեղադրելը և զգուշորեն հեռացրեք
փայտի տաշեղները և թեփը:
Տեղադրելուց հետո գազօջախի
հատակն այլևս չպետք է հասանելի
լինի:
Չի կարելի խոչընդոտել այն մինիմում
հեռավորությանը որ կա խոհանոցի
կահույքի և գազօջախի վերևի ծայրի
միջև:
Տեղադրելու ժամանակ հեռացրեք
միայն դրա փրփրապոլիստիրոլե
հիմքը:
Տեղադրման ուղեցույց