Use and care guide

5
HYE
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը
համապատասխանի ընթացիկ
անվտանգության կանոններին,
անհրաժեշտ է մինիմում 3 մմ շփման
բացով եռաթև վարդակ, ինչպես նաև
կատարել սարքի հողանցում:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ, եթե
նախատեսված վարդակը չի
համապատասխանում Ձեր խրոցակին:
Հոսանքի լարը պետք է բավական
երկար լինի սարքը հոսանքի
հիմնական աղբյուրին միացնելու
համար, երբ այն արդեն տեղադրված
է: Չի կարելի քաշել հոսանք
մատակարարող մալուխը:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով: Հոսանքի մալուխը պետք է
փոխի միայն որակավորված տեխնիկը
ըստ արտադրողի ցուցումների և
ընթացիկ անվտանգության
կանոնների: Կապ հաստատեք
լիազորված սպասարկման կենտրոնի
հետ:
Այն սարքերը որոնք ունեն
նախատեսված վարդակ և այն չի
համապատասխանում Ձեր խրոցակին
անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ:
Չի կարելի օգտագործել երկարացման
լարեր, բազմաթիվ վարդակներ կամ
ադապտերներ:
Չի կարելի օգտագործել
սարքավորումը, եթե այն ունի
վնասված լարեր կամ վարդակ, կամ
եթե այն պատշաճ կերպով չի
աշխատում, կամ եթե այն վնասվել
կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը
հեռու պահել տաք մակերեսներից:
Էլեկտրական բաղադրիչները չպետք է
հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
Չի կարելի դիպչել սարքավորմանը
մարմնի որևէ թաց մասով և չի
կարելի այն շահագործել երբ
ոտաբոբիկ եք:
Տեխնիկական տվյալների սանդղակը
գտնվում է գազօջախի առջևի ծայրին
(տեսանելի է երբ դուռը բաց է):
Հոսանքի մալուխը փոխելու դեպքում
օգտագործեք միայն հետևյալ
տեսակը`
H05 RR-F 3 x 1.5 մմ2:
Անհրաժեշտ է սարքավորումն
անջատել հոսանքի աղբյուրից`
հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ
անջատիչի միջոցով, որը տեղադրված
է խրոցակին հակառակ` համաձայն
ազգային անվտանգության
ստանդարտների:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Մաքրման և պահպանման համար
անհրաժեշտ է կրել պաշտպանիչ
ձեռնոցներ:
Սարքը պետք է անջատել հոսանքից
նախքան պահպանման հետ կապված
որևէ գործողություն իրականացնելը:
Երբեք չօգտագործել գոլորշիով
մաքրող սարքեր:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Համոզվեք
որ սարքավորումն անջատված է
նախքան լամպը փոխելը, որպեսզի
խուսափեք էլեկտրահարվելու
հավանականությունից:
Չի կարելի օգտագործել կոպիտ
հղկող մաքրիչներ կամ սուր ծայրով
մետաղյա քերիչներ գազօջախի դռան
ապակին մաքրելու համար, քանի որ
դրանք կարող են քերծել մակերեսը,
որի հետևանքով ապակին կարող է
կոտրվել:
Համոզվեք որ սարքավորումը
սառել է, նախքան մաքրման կամ
պահպանման որևէ գործողություն
իրականացնելը:
Եթե վառարանը տեղադրված է
ջեռոցի ներքևի մասում, համոզվեք,
որ բոլոր այրիչները կամ էլեկտրական
տաք ափսեները անջատված են
ինքնամաքրման
(ջերմային) գործառույթի ընթացքում:
Նախքան ջերմային գործառույթի
աշխատացնելը, հանեք բոլոր
պարագաները
(նաև կողային ցանցերը):