Use and care guide

6
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով
վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով:
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է
հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին
համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴԵՆ
ՆԵՏՈՒՄԸ (ՀԵՌԱՑՈՒՄԸ)
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է
այն հանել օգտագործումից անջատելով
հոսանքի մալուխը և հեռացնելով դռներն ու
դարակները (եթե առկա են), որպեսզի
երեխաները չկարողանան հայտնվել այնտեղ
և փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է
վերամշակվող
կամ վերաօգտագործվող
նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների
վերանորոգման և վերամշակման
վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր
տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը
որտեղից գնել եք սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ
Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ,
Էլեկտրական և Էլեկտրոնային
Սարքավորումներ:
Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել
է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք
կանխելու հնարավոր բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա, որը կարող է
առաջանալ տվյալ արտադրանքի ոչ
պատշաճ աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա
փաստաթղթերում նշված նշանը
ցույց է տալիս որ այն չպետք է մշակվի
որպես կենցաղային աղբ այլ պետք է
տեղափոխել համապատասխան կենտրոն,
որտեղ կատարվում է էլեկտրական և
էլեկտրոնային սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Վառարանը նախօրոք տաքացրեք միայն եթե
նշված է պատրաստման աղյուսակում կամ
Ձեր բաղադրատոմսում:
Օգտագործեք մուգ լաքապատ կամ
էմալապատ թխելու մոդուլներ, քանի որ
դրանք ավելի լավ են կլանում ջերմությունը:
Անջատեք գազօջախը 10/15 րոպեով
նախքան պատրաստման համար ժամանակ
նշանակելը: Այն մթերքները որոնց եփման
համար պահանջվում է երկար ժամանակ,
կշարունակեն եփվել նույնիսկ եթե
գազօջախը մեկ անգամ անջատվել է:
Էներգախնայող ցիկլ (PYRO EXPRESS/
ECO) (ՋԵՐՄԱՅԻՆ ԷՔՍՊՐԵՍ/ԷԿՈ)՝
մոտավորապես 25% քիչ էներգիա է
ծախսում ստանդարտ ցիկլի համեմատ:
Ընտրեք այն կանոնավոր
պարբերականությամբ (2 կամ 3
հաջորդական անգամներ միս
պատրաստելուց հետո): Ստանդարտ ցիկլ
(PYRO) (ՋԵՐՄԱՅԻՆ)՝ հարմար է շատ
կեղտոտ վառարանը մաքրելու համար:
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել
և բաշխվել է համաձայն Եվրոպական
Հրահանգների պահանջների.
ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՀ և
ՎՆՍ 2011/65/ԵՄ:
Այս սարքավորումը, որը նախատեսված է
շփման մեջ մտնելու սննդամթերքի հետ
համապատասխանում է Եվրոպական
Կանոնակարգին հ. 1935/2004/ԵՀ
Այս սարքը բավարարում է Էկո Նախագծի
համար 65/2014 և համար 66/2014
Եվրոպական կանոնակարգերի պահանջները՝
ԵՆ 60350-1 Եվրոպական չափանիշի
համապատասխան: