Setup and user guide

ԾՐԱԳՐԵՐ
Ձեր լվացքի մեքենային համապատասխան ծրագրերն ընտրելու
համար, միշտ հետևեք դրանց վրայի պիտակի վրա նշված
հրահանգներին: Բաքի նշանի վրա նշված միջակայքը` առավելագույն
ջերմաստիճանն է հագուստը լվանալու համար:
Смешанное (ԽԱՌԸ)
Թեթևից մինչև նորմալ կեղտոտվածության` սինթետիկ և խառը մանրաթելերից,
վուշից, առաձգական բամբակից հագուստ լվանալու համար:
Белый хлопок (Սպիտակ)
Նորմալից մինչև շատ կեղտոտ սրբիչներ, ներքնաշորեր, ճաշարանային և
անկողնային սպիտակեղեն լվանալու համար: Միայն երբ ջերմաստիճանն ընտրվում
է 90°C, այդ ժամանակ ցիկլին ավելանում է նախնական լվացման փուլ` նախքան
հիմնական լվացման փուլը: Այս դեպքում, խորհուրդ է տրվում լվացող միջոցն
ավելացնել և նախնական լվացման և հիմնական լվացման բաժնում:
Хлопок (Բամբակ)
Նորմալից մինչև շատ կեղտոտ և ամուր բամբակյա հագուստի համար:
Хлопок эко ( Բամբակ էկո)
Նորմալ կեղտոտվածության բամբակյա հագուստ լվանալու համար: 40°c-ից
մինչև 60°C-ը բամբակի ստանդարտ ծրագիրն է և ամենաարդյունավետը` ջրի և
էներգիայի սպառման առումով:
Спорт (Սպորտային)
Թեթև կեղտոտված սպորտային հագուստ լվանալու համար (սպորտային
կոստյումներ, շորտեր և այլն): Լավագույն արդյունքի համար, խորհուրդ է
տրվում չգերազանցել առավելագույն բեռնման չափը, որը նշված է «ԾՐԱԳՐԻ
ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ»: Առաջարկում ենք օգտագործել հեղուկ մաքրող միջոց և
ավելացնել կիսատ բեռնվածությանը համապատասխան չափաբաժին:
Пух/перо (Փափուկ վերմակ)
Նախատեսված է այդերուկի աղվափետուրից փափուկ իրեր` ինչպիսիք են երկտակ
կամ առանձին վերմակները, բարձերը և անջրանցիկ բաճկոնները լվանաու համար:
Խորհուրդ է տրվում այդպիսի փափուկ իրերը բեռնել թմբուկի մեջ`ծայրերը ծալված
ներս և որ այն չգերազանցի թմբուկի ¾ ծավալը: Օպտիմալ լվացման համար,
առաջարկում ենք օգտագործել հեղուկ մաքրող միջոց:
Джинсы (Ջինս)
Հագուստը շրջեք ներսից-դուրս` նախքան լվանալը և օգտագործեք հեղուկ մաքրող
միջոց:
Отжим и слив (Պտույտ և Արտահոսք)
Պտտում է բեռնվածքը, իսկ հետո դատարկում ջուրը: Առաձգական հագուստի
համար: Եթե հանեք պտույտի փուլը, ապա մեքենան կկատարի միայն դատարկման
գործընթաց
Полоскание и Отжим (Ողողում և Պտույտ)
Ողողում է, իսկ հետո պտտում: Առաձգական հագուստի համար:
Быстpая 30' (Արագ 30’)
Թեթև կեղտոտված հագուստն արագ լվանալու համար: Այս փուլը տևում է միայն
30 րոպե` խնայելով ժամանակ և էներգիա:
Цветное 15° (Colours 15°)
Այս փուլն օգնում է պահպանել գույները` լվանալով սառը ջրով (15°C) և
օգտագործում է ավելի քիչ էներգիա` ջուրը տաքացնելու համար` ապահովելով
լվացման բավարար արդյունքներ: Հարմար է թեթև կեղտոտված, առաձգական
հագուստի համար: Այս փուլն առաջարկում է լվացման արդյունքներ, որոնք
համեմատելի են 40°c-ը խառնած 15°C-ի հետ:
Шерсть (Բուրդ)
Բրդյա հագուստները կարող են լվացվել` օգտագործելով «Wool» ծրագիրը,
նույնիսկ նրանք, որոնց վրա նշված է «միայն ձեռքով լվացում» պիտակը: Լավագույն
արդյունքի համար, օգտագործեք հատուկ մաքրող միջոցներ և մի գերազանցեք
մեքենայի վրա հայտարարագրված առավելագույն կիլոգրամը:
Деликатная (Նուրբ իրեր)
Մասնավորապես նուրբ հագուստ լվանալու համար: Նախընտրելի է, նախքան
լվանալը, հագուստը ներսից դուրս շիտակել:
Синтетика (Սինթետիկ)
Սինթետիկ մանրաթելերից պատրաստված կեղտոտ հագուստը լվանալու համար
(ինչպիսիք են` պոլիէսթերը, պոլիակրիլիկը, վիսկոզան և այլն) կամ բամբակյա/
սինթետիկ խառնուրդները:
ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Արտադրական բեկորները հեռացնելու համար, ընտրեք «Բամբակ» ծրագիրը` 6C
ջերմաստիճանով: Հիմնական լվացման համար նախատեսված մաքրող միջոցի դիսպենսերի
մեջ լցրեք քիչ քանակության մաքրող փոշի
(առավելագույնը`մաքրող միջոցի 1/3 քանակով, որն արտադրողն առաջարկում է թեթև
կեղտոտված լվացքի համար): Ծրագիրը մեկնարկեք առանց լվացք ավելացնելու :
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Պատրաստեք Ձեր լվացքը` համաձայն «ԱԿՆԱՐԿՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ» բաժնում տրված
առաջարկների: Բեռնեք լվացքը, փակեք դուռը, բացեք ջրի ծորակը և սեղմեք «Միացում/
Անջատում» կոճակը` մեքենան միացնելու համար . «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը
կսկսի թարթել: Ծրագրի ընտրիչը պտտեք դեպի նախընտրելի ծրագիրը և անհրաժեշտության
դեպքում ընտրեք որևէ տարբերակ: Ջերմաստիճանը և պտույտի արագությունը կարող է փոխվել`
սեղմելով
«Т-pa »
կոճակը կամ
«Скорость отжима»
կոճակը: Դուրս հանեք մաքրող
միջոցի դիսպենսերը և ավելացրեք մաքրող միջոցը (հավելանյութեր/կոնդիցիոներ): Մաքրող
միջոցի փաթեթավորման վրա նայեք չափաբաժնի վերաբերյալ առաջարկները: Հետո փակեք
մաքրող միջոցի դիսպենսերը և սեղմեք «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը: «Մեկնարկ/
Կանգնեցում» կոճակը կլուսավորվի, իսկ դուռը կփակվի:
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԾՐԱԳՐԻ ԿԱՆԳՆԵՑՈՒՄ
Լվացման փուլը կանգնեցնելու համար, սեղմեք «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը
, ցուցիչի լույսը կմարի, իսկ էկրանին կթարթի մնացորդային ժամանակը: Լվացման փուլը
նորից սկսելու համար, այնտեղից որտեղ այն ընդհատվել էր, անհրաժեշտ է կոճակը սեղմել
նորից:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՑԵՔ ԴՈՒՌԸ
Ծրագիրը մեկնարկելուց հետո, «Դուռը կողպված է» ցուցիչը լուսավորվում է` ցույց
տալու, որ դուռը չի կարող բացվել: Դուռը մնում է փակ այնքան ժամանակ, ինչքան
լվացման ծրագիրն ընթացքի մեջ է: Դուռը բացելու համար, մինչ ծրագիրն ընթացքի մեջ է,
սեղմեք «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը` ծրագիրը կանգնեցնելու համար: Եթե ջրի
մակարդակը կամ ջերմաստիճանը չափազանց բարձր չէ, ապա «Դուռը կողպված է»
ցուցիչի լույսը մարում է և դուք կարող եք դուռը բացել: Օրինակ` լվացքը ավելացնելու
կամ հանելու համար. Նորից սեղմեք «Մեկնարկ/Կանգնեցում» կոճակը` ծրագիրը
շարունակելու համար:
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
«Դուռը կողպված է» ցուցիչի լույսը մարում է և էկրանին ցուցադրվում է «End»:
Ծրագիրն ավարտելուց հետո,սեղմեք «Միացում/Անջատում» կոճակը`
մեքենան անջատելու համար և լույսը կմարի: Եթե չսեղմեք «Միացումնջատում»
կոճակը, ապա կես ժամ անց մեքենան ավտոմատ կերպով կանջատվի: Փակեք ջրի ծորակը,
բացեք դուռը և բեռնաթափեք մեքենան: Դուռը թողեք կիսաբաց, որպեսզի թմբուկը չորանա:
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
! Եթե ընտրված տարբերակն անհամատեղելի է նշանակված ծրագրի հետ, ապա այդ
անհամատեղելիությունը կազդարարվի ազդանշանով (3 տու) և համապատասխան
ցուցիչ լույսը կթարթի
! Եթե ընտրված տարբերակն անհամատեղելի է նախկինում նշանակված տարբերակի
հետ, ապա միայն ամենավերջին ընտրվածը կմնա ակտիվ :
Clean+
Clean+-ը 3 տարբեր մակարդակներում աշխատող տարբերակ է (ինտենսիվ, առօրյա և
արագ), որոնք հատուկ նախատեսված են լվացման գործընթացը ճիշտ նշանակելու համար`
կախված մաքրման Ձեր պահանջներից.
Ինտենսիվ . այս տարբերակը նախատեսված է բարձր մակարդակի կեղտոտվածությունը
և ամենակպչուն հետքերը հեռացնելու համար:
Ամեն օր . այս տարբերակը նախատեսված է ամենօրյա հետքերը հեռացնելու համար:
Արագ . այս տարբերակը նախատեսված է թեթև կեղտոտվածության հետքերը հեռացնելու
համար:
Дoп. полосканиe
(Ինտենսիվ ողողում)
Այս տարբերակն ընտրելով` ողողման արդյունավետությունը բարձրանում է և մաքրող միջոցի
օպտիմալ հեռացումը երաշխավորված է: Մասնավորապես, այն օգտակար է զգայուն մաշկի
համար: Սեղմեք կոճակը մեկ, երկու կամ երեք անգամ` պարզաջրման ստանդարտ փուլից
հետո լրացուցիչ 1
+1
, 2
+2
կամ 3
+3
պարզաջրում ընտրելու և մաքրող միջոցի բոլոր
հետքերը հեռացնելու համար: Նորից սեղմեք կոճակըՆորմալ պարզաջրում» տարբերակին
վերադառնալու համար:
Отсрочка старта
(Մեկնարկի հետաձգում)
Ընտրված ծրագիրն ավելի ուշ մեկնարկելու համար, սեղմեք կոճակը` նախընտրելի
հետաձգման ժամանակը սահմանելու համար: Նշանը լուսավորվում է էկրանին, երբ այս
գործառութը միանում է: Հետաձգված մեկնարկը չեղարկելու համար, նորից սեղմեք կոճակը,
մինչև «0» միջակայքը ցուցադրվի էկրանին:
FreshCare+
Այս տարբերակն ուժեղացնում է լվացման կատարողականությունը` առաջացնելով գոլորշի`
մեքենայում առկա վատ հոտերը չեզոքացնելու համար: Գոլորշու փուլից հետո, մեքենան
կկատարի թմբուկի թույլ պտույտ: FreshCare+ տարբերակը կմեկնարկի` առավելագույնը
6 ժամ տևողությամբ փուլի ավարտից հետո, և դուք կարող եք ընդհատել այն ցանկացած
ժամանակ` սեղմելով ցանկացած կոճակ վերահսկողության վահանակի վրա կամ պտտել
կոճակը:
(*) Սպասեք մինչև 5-ը, նախքան դուռը բացելը: