Health and safety

HY
3
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ
ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը,
ընթերցեք այս հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ`
հետագայում անդրադառնալու
համար:
Այս հրահանգները գործում են, եթե
սարքի վրա առկա է երկրի
խորհրդանիշը: Եթե խորհրդանիշը
առկա չէ սարքի վրա, անհրաժեշտ է
հաշվի առնել տեխնիկական
հրահանգները, որը կտրամադրի
երկրի օգտագործման պայմանների
համաձայն սարքի ձևափոխման
վերաբերյալ անհրաժեշտ
հրահանգները:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Գազով
պատրաստման սարքի կիրառման
արդյունքում, վերջինիս տեղադրված
սենյակում առաջանում է
ջերմություն, խոնավություն և
այրված ապրանքներ: Համոզվեք, որ
խոհանոցի օդափոխությունը պատշաճ
իրականացվում է հատկապես , երբ
սարքը օգտագործման գործընթացում
է: Օդափոխման բնական անցքերը
բացեք կամ մեխանիկական
օդափոխման սարք տեղադրեք
(արտանետման մեխանիկական անցք):
Սարքի երկարատև, ինտենսիվ
օգտագործումը կարող է լրացուցիչ
օդափոխման անհրաժեշտություն
առաջացնել, օրինակ՝ պատուհանի
բացում, կամ ավելի արդյունավետ
օդափոխում՝ ավելացնելով առկա
մեխանիկական օդափոխումը:
Այս ցուցումներն ու
սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է
դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման
համար:
Եթե պատշաճ կերպով չհետևեք սույն
ձեռնարկի հրահանգներին, կարող է
հրդեհ կամ պայթյուն առաջանալ՝
պատճառելով գույքային վնաս կամ
վնասվածք:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր
երեխաներին (3-8 տարեկան) պետք է
հեռու պահել սարքերից և
շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ
սարքերի հետ, եթե նրանց տրվել է
դրանց օգտագործման համար
անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում
են թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց
մաքրումը և պահպանումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքը և
վերջինիս մեջ մտնող պարագաները
օգտագործման ընթացքում տաքանում
են, 8 տարեկանից ցածր երեխաներին
չի թույլատրվում մոտենալ դրանց
առանց վերահսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խուսափեք
ջերմային էլեմենտներին կամ ներքին
մակերեսին դիպչելուց - կա այրվածք
ստանալու ռիսկ:
Երբեք սարքավորումն
անուշադրության մի մատնեք մթերքը
չորացնելիս:
Եթե սարքը հարմար է փորձարկման
համար, կիրառեք միայն այս
վառարանի համար խորհուրդ տրվող
ջերմաստիճանը:
Հագուստը կամ այլ դյուրավառ
նյութեր հեռու պահեք
սարքավորումից մինչև դրա բոլոր
բաղադրիչներն ամբողջությամբ
սառչեն:
Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն
կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք
յուղոտ, ձեթոտ մթերք պատրաստելիս
կամ ալկոհոլ ավելացնելիս (օրինակ՝
ռոմ, կոնյակ, գինի) - հրդեհի
բռնկման վտանգ կա:
Օգտագործեք վառարանի համար
նախատեսված ձեռնոցներ թավաները
և մյուս պարագաները հանելու
համար` չդիպչելով տաքացած
մասերին:
Պատրաստման վերջում զգուշորեն
բացեք դուռը, որպեսզի տաք օդը կամ
գոլորշին դուրս գա, նախքան
սարքավորում մուտք գործելը:
Չի կարելի խոչընդոտել գազօջախի
առջևի տաք օդային անցքերին:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին
ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի
միջոցով գործարկելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է
բացառապես տնային օգտագօրծման
համար, այլ ոչ թե պրոֆեսիոնալ
օգտագործման:
Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ
դյուրավառ նյութեր, ինչպիսիք են
աերոզոլների տարաները, ինչպես
նաև դնել կամ օգտագործել բենզին
կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ, քանի որ հրդեհ կարող է
բռնկվել, եթե սարքավորումը
պատահաբար միացված լինի:
Այլ օգտագործում չի թույլատրվում
(օր.` տաքացնել սենյակները):
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է
օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ
սարքը փաթեթավորումից հանելու և
տեղադրելու համար:
Էլեկտրական և գազի միացումները
պետք է համապատասխանեն
տեղական կանոնադրությանը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքի և
վերջինիս տեղադրման մեթոդի
ձևափոխումը կարևոր է բոլոր
հավելյալ երկրներում տվյալ սարքի
անվտանգ և ճիշտ օգտագործման
համար:
Օգտագործեք հրահանգներում նշված
գազի ճնշման համար նախատեսված
ճնշման կարգավորիչներ:
Միացում կարծր խողովակի հետ
(պղինձ կամ պողպատ):
Եթե գազի ճնշումը տարբերվում է
առաջարկված ճնշումից, պատշաճ
ճնշման կարգավորիչ պետք է