Health and safety

HY
5
պտտեք կոճակները առավելագույն 1*
դիրքից նվազագույն 2* դիրքին՝ կրակի
կայունության ստուգման համար:
ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԳԱԶԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Այլ տեսակի գազ կարգավորելով,
որպեսզի վառարանը նախատեսված
տեսակից ( պիտակի վրա նշված) այլ
գազի տեսակի հարմարեցվի, հետևեք
այս պարզ քայլերին՝
Փոխեք վառարանի այրիչի ծորակը
1. Ամբողջությամբ բացեք վառարանի
դուռը:
2. Վառարանի ներքևի մասը դեպի
դուրս քաշեք:
3. Թուլացրեք այրիչի ամրացնող
պտուտակները:
4. Հանեք «V» պտուտակը, ապա
վառարանի այրիչը:
V
5. Թուլացրեք վառարանի այրիչի
ծորակը՝ օգտագործելով ծորակների
հատուկ պտուտակաբանալի կամ
ավելի լավ է 7 մմ պտուտակաբանալի
և փոխարինեք այն նոր տեսակի գազի
համար հարմար ծորակով (տես
Աղյուսակ 1-ը):
6. Փոխեք բոլոր մասերը՝ հետևելով
վերևում նկարագրված քայլերին
հակառակ հերթականությամբ:
Համոզվեք, որ վառարանի ներքևի
մասը իր սկզբնական դիրքով եք դրել:
Տեղադրումը և վերանորոգումը պետք
է իրականացվի որակյալ տեխնիկի
կողմից ըստ արտադրողի
ցուցումների և տեղի անվտանգության
կանոնների: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե
տվյալ արտադրանքի ձեռնարկում
նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն
տեղադրման աշխատանքներ: Հեռու
պահել երեխաներին սարքավորումը
տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն)
պետք է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից
հետո:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ
այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր
մոտակա Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված
լինի հոսանքին նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն
երբ տեղադրումն ավարտել եք:
Տեղադրելուց հետո գազօջախի
հատակն այլևս չպետք է հասանելի
լինի:
Կատարեք խցիկի կտրումը նախքան
սարքավորումը կահույքի մեջ
տեղադրելը և զգուշորեն հեռացրեք
փայտի տաշեղները և թեփը:
Չի կարելի խոչընդոտել այն մինիմում
հեռավորությանը որ կա խոհանոցի
կահույքի և գազօջախի վերևի ծայրի
միջև:
Տեղադրելու ժամանակ հեռացրեք
միայն դրա փրփրապոլիստիրոլե
հիմքը:
Սարքը չի կարելի տեղադրել
դեկորատիվ դռան հետևում - հրդեհի
բռնկման վտանգ կա:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը իրականացվի
գործող անվտանգության
կանոնակարգերին համապատասխան,
բազմաբևեռ անջատիչ է հարկավոր
նվազագույնը 3մմ կոնտակտային
անցքով և սարքը պետք է հատակին
դրված լինի:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով: Հոսանքի մալուխը պետք է
փոխի միայն որակավորված տեխնիկը
ըստ արտադրողի ցուցումների և
ընթացիկ անվտանգության
կանոնների: Կապ հաստատեք
լիազորված սպասարկման կենտրոնի
հետ:
Սարքը պետք է հնարավոր լինի
անջատել հոսանքից՝ խրոցակը
հանելով, եթե խրոցակը հասանելի է
կամ հասանելի բազմաբևեռ
անջատիչի միջոցով, որը տեղադրված
է վարդակի վրա էլեկտրաէներգիայի
անվտագության տեղական
չափանիշներին համապատասխան:
Տեխնիկական տվյալների սանդղակը
գտնվում է գազօջախի առջևի ծայրին
(տեսանելի է երբ դուռը բաց է):
Հոսանքի մալուխը փոխելու
անհրաժեշտության դեպքում, կապ
հաստատեք լիազորված սպասարկման
կենտրոնի հետ:
ԿԱՐԵՎՈՐ Է. Լարմանը և հոսանքի
կլանմանը համապատասխան
տվյալները նշված են ցուցանիշների
վահանակին:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ, եթե
նախատեսված խրոցակը չի
համապատասխանում Ձեր վարդակին:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Չի կարելի օգտագործել երկարացման
լարեր, բազմաթիվ վարդակներ կամ
ադապտերներ:
Չի կարելի օգտագործել
սարքավորումը, եթե այն ունի
վնասված լարեր կամ վարդակ, կամ
եթե այն պատշաճ կերպով չի
աշխատում, կամ եթե այն վնասվել
կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը
հեռու պահել տաք մակերեսներից:
Էլեկտրական բաղադրիչները չպետք է
հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
Չի կարելի դիպչել սարքավորմանը
մարմնի որևէ թաց մասով և չի
կարելի այն շահագործել երբ
ոտաբոբիկ եք:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
միացնելու համար: Չի կարելի քաշել