Instruction for Use

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ գազայրիչի ապակու կոտրվելու դեպքում՝
անմիջապես անջատե՛ք բոլոր գազայրիչները և էլեկտրական տաքացման տարրը և մեկուսացրե՛ք սարքավորումը հոսանքի սնուցումից,
ձեռք մի՛ տվեք սարքավորման մակերեսին,
մի՛ օգտագործեք սարքավորումը։
ՊԱՀԵՔ ԱՅՍ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Ապրանքը փաթեթավորումից ազատելուց հետո, ստուգել թե այն վնասված չէ տեղափոխման ընթացքում: Խնդիրների դեպքում կապ հաստատե՛ք դիլերի կամ ձեզ մոտ գտնվող Հետ-վաճառքային
ծառայության հետ։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ
Ապրանքի գործածման, պատրաստման և տեղակայման համար օգտագործե՛ք պաշտպանիչ ձեռնոցներ։
Այս եփող մակերեսը կարող է ներկառուցվել 20 - 60 մմ հաստությամբ աշխատանքային մակերեսում։
Եթե վառարանի տակ գազօրախ չկա, տեղադրեք այնպիսի բաժանիչի վահանակ, որի մակերեսն առնվազն հավասար կլինի աշխատանքային մակերեսին։ Այս վահանակը անհրաժեշտ
է տեղադրել աշխատանքային մակերեսի վերին մակերեսից առավելագույնս 150 մմ ներքև, սակայն, ոչ մի դեպքում ավելի քան 20 մմ վեր գազօջախի ստորին հատվածից։ Այն
դեպքում, երբ դուք մտադիր եք գազօջախի տակ տեղակայել ջեռոց, ապա համոզվե՛ք, որ այն հագեցած է հովացման համակարգով։ Եփող մակերեսի տակ այլ ապրանքանիշի
վառարան տեղադրելու դեպքում, այս արտադրողը ոչ մի պատասխանատվություն չի կրում։
Տեղադրելուց առաջ, համոզվեք, որ՝
Տեղական գազամատակարարման պայմանները (բնույթը և ճնշումը) համատեղելի են գազօջախի պարամետրերի հետ (տե՛ս վարկանիշային պիտակը և ներարկիչի (ինժեկտոր) վերաբերյալ
աղյուսակը),
եփող մակերեսին հարակից կահույքի և կենցաղային տեխնիկայի արտաքին մակերեսները տեղական օրենսդրության համապատասխան ջերմակայուն են։
այս սարքավորումը միացված չէ ծխատարին։ Այն անհրաժեշտ է տեղադրել տեղակայման վերաբերյալ ընթացիկ կանոնակարգերին համապատասխան։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել
օդափոխման վերաբերյալ համապատասխան պահանջներին։
այրման արտադրանքը պետք է դուրս արտանետվի հատուկ կապույրների կամ պատի և/կամ պատուհանի վրա տեղադրված էլեկտրական օդափոխիչների միջոցով:
ԳԱԶԻ ՄԻԱՑՈՒՄ
Զգշացմ
Այս գործողությունը պետք է կատարվի որակավորված մասնագետի կողմից:
Գազամատակարարման համակարգը պետք է համապատասխանի տեղական օրենսդրությանը։
Որոշակի տեղական կանոններ, որոնք գործում են որոշ երկրներում, կարող եք գտնել «Հղում՝ տեղական օրենսդրությանը»
հատվածում։ Եթե ձեր երկրի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրված չէ, ապա խնդրում ենք դիմել տեղակայող մասնագետին
մանրամասների համար։
Եփող մակերեսի միացումը գազամատակարարման խողովակաշարերի ցանցին կամ գազի բալոնին պետք է իրականացվի կոշտ պղնձի
կամ պողպատե խողովակով, կամ շարունակական մակերեսի չժանգոտվող պողպատե ճկախողովակի միջոցով, որոնց կցամասերը
համապատասխանում են տեղական օրենսդրությանը։ Խողովակի առավելագույն երկարությունը 2 գծային մետր է։
Կապակցեք միացնող (A)* կամ (B)* արմունկը, որը տրամադրված է գազօջախի հիմնական գազաներարկման խողովակի հետ, և
միջադրե՛ք տափօղակը (C), տրամադրված է, համաձայն EN 549-ի։
*Օգտագործեք միացնող (A) արմունկը Ֆրանսիայում շահագործելիս և (B) արմունկը այլ նպատակակետերի համար։
ԿԱՐԵՎՈՐ՝ չժանգոտող պողպատյա խողովակ օգտագործելու դեպքում, այն անհրաժեշտ է տեղադրել այնպես, որպեսզի չդիպչի կահույքի որևէ շարժական մասի։ Այն անհրաժեշտ
է անցկացնել այնպիսի տարածքով, որտեղ չկան խոչընդոտներ, և հնարավոր է ստուգել այն ամբողջ երկարությամբ։
Գազամատակարարմանը միացնելուց հետո, կնքված հատվածները ստուգեք սապնաջրով։ Այս փուլում, վառե՛ք այրիչները և պտտե՛ք կոճակները առավելագույն դիրքից նվազագույն դիրք՝
կրակի կայունությունը ստուգելու համար։
ՄԻԱՑՈՒՄ ԷԼԵԿՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՑԱՆՑԻՆ
Զգշացմ
Այս գործողությունը պետք է կատարվի որակավորված մասնագետի կողմից:
L
N
ЊпйШншлШнфШчы
ЫЬйвнжШнШр
Զգշացմ
Էլեկտրական միացումները պետք է համապատասխանեն տեղական կանոնակարգերին։
Գործող օրենսդրության համաձայն, սարքավորման հողանցումը պարտադիր է։
Մի օգտագործե՛ք երկարացման մալուխներ։
ԿԱՐԵՎՈՐ Է՝ Լարման և հզորության կլանման վերաբերյալ տվյալները նշված են Վարկանիշի պիտակի վրա։
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Արտաքին մակերեսը մաքրելուց հետո տրամադրված ամրացնող օղակն անհրաժեշտ է միացնել եփող մակերեսին, ինչպես
ներկայացված է պատկերում:
Տեղադրե՛ք եփող մակերեսը սալիկապատ սեղանիկի մեջ արված բացվածքի մեջ, որն արվել է հրահանգների ձեռնարկում նշված չափերին համապատասխան:
C
B
C
C
A