Instruction for Use

ՆՇՈՒՄ. հոսանքի մալուխը պետք է լինի բավականաչափ երկար, որպեսզի հնարավոր լինի դրա ուղղահայաց դուրսբերումը:
Եփող մակերեսը պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել մատակարարված եղջյուրները (A): Տեղադրե՛ք ամրակները սլաքով ցույց տրված համապատասխան բացվածքներում և ամրացրե՛ք
դրանք իրենց պտուտակներով՝ ըստ աշխատանքային մակերեսի հաստության (տես հետևյալ պատկերները)։
20
30
60
40
Վերին հատված 20մմՎերին հատված 40մմ
Վերին հատված 30մմՎերին հատված 60մմ
NO
ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ` ԸՍՏ ԳԱԶԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Զգշացմ
Այս գործողությունը պետք է կատարվի որակավորված մասնագետի կողմից:
Եթե սարքը նախատեսված է տեղեկացնող պիտակի վրա նշված գազի տեսակից տարբերվող մեկ այլ գազի տեսակով աշխատելու համար, ապա անհրաժեշտ է փոխել եփող մակերեսը:
Հանե՛ք տեղեկացնող պիտակը և պահե՛ք այն հրահանգների ձեռնարկի հետ միասին:
Օգտագործե՛ք հրահանգների ձեռնարկում նշված գազի ճնշման համար համապատասխան ճնշման կարգավորիչներ:
գազի փականները պետք է փոխվեն հետվաճառքի սպասարկման կամ որակավորված մասնագետի կողմից:
սարքի հետ չտրամադրված փականներն անհրաժեշտ է պատվիրել հետվաճառքի սպասարկման սրահից:
սահմանե՛ք խցանների նվազագույն կարգավորումը:
Նշում` երբ օգտագործվում է (G30/G31) հեղուկ գազ, ապա նվազագույն գազի կարգավորման պտուտակը պետք է ձգվի մինչև վերջ։
ԿԱՐԵՎՈՐ՝ եթե դժվարանում եք պտտել գազայրիչների բռնակները, ապա խնդրում ենք դիմել Հետ-վաճառքային ծառայություն այրիչի ծորակը փոխարինելու նպատակով, եթե
հայտնաբերվել է անսարքություն։
ԿԱՐԵՎՈՐ՝ գազի բալոնի օգտագործման դեպքում, գազի բալոնը կամ գազալցված տարան պետք է կարգավորվի պատշաճ կերպով (ուղղահայաց տեղակայում)։
ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ (տե՛ս ներարկիչների վերաբերյալ աղյուսակը Հրահանգում)
Հանե՛ք ցանցերը (A).
Հանե՛ք այրիչները (B):
Կիրառելով պատշաճ չափի պնդօղակի բանալի, հետ պտտե՛ք փոխարինվող ներարկիչի (C) պտուտակը։
Փոխարինե՛ք նոր տեսաի գազին հարմար ներարկիչով։
Կրկին տեղավորե՛ք ներարկիչը իր տեղում (D
Եթե ունեք բազմաշերտ/բազմագագաթ այրիչ, ապա ներարկիչը փոխարինելու համար օտագործե՛ք կողային
պտուտակաբանալի (E):
Նախքան եփող մակերեսի տեղադրումը, հիշե՛ք ամրացնել գազի տրամաչափարկման (կալիբրովկա) պիտակը, որը
մատակարարվում է ներարկիչների հետ միասին, այնպես որ այն ծածկի գազի տրամաչափարկման վերաբերյալ գոյություն
ունեցող տեղեկատվությունը։
ԾՈՐԱԿՆԵՐԻ ԳԱԶԻ ՀՈՍՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ
Նվազագույն կարգավորման ճշգրիտ կատարումն ապահովելու համար, հանե՛ք բռնակը և գործե՛ք հետևյալ կերպ՝
ձգե՛ք պտուտակը կրակի բարձրությունը իջեցնելու համար (-);
թուլացրե՛ք պտուտակը կրակի բարձրությունը ավելացնելու համար (+);
Ճշգրտումը անհրաժեշտ է կատարել նվազագույն գազի կարգավորման դիրքում գտնվող ծորակի օգնությամբ (թույլ կրակ) ։
այրիչներում հիմնական օդի ճշգրտում չի պահանջվում։
այս փուլում, վառե՛ք այրիչները և պտտե՛ք կոճակները առավելագույն դիրքից նվազագույն դիրք՝ կրակի
կայունությունը ստուգելու համար։
Կարգավորման ավարտից հետո, նորից հերմետիկ փակե՛ք օգտագործելով դրոշմող մոմանյութ կամ համարժեք նյութ։
ՀՂՈՒՄ ՏԵՂՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ
AM
Համոզվեք, որ տեղադրումը եւ գազի միացումը եւ էլեկտրական միացումներն իրականացվում են որակավորված մասնագետի կողմից, համաձայն արտադրողի հրահանգների եւ տեղական
անվտանգության կանոնների:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Նախքան Հետ-վաճառքային ծառայություն զանգահարելը, համոզվե՛ք, որ Դուք կարող եք տրամադրել հետևյալ տեղեկատվությունը:
անսարքության կամ խնդրի տեսակը;
ճշգրիտ մոդել (գրված է երաշխիքային կտրոնին/ցուցումներին կցված պիտակի վրա);
ծառայության համարը գրված է եփող մակերեսի տակ գտնվող վարկանիշային պիտակի և երաշխիքային կտրոնին/ցուցումներին կցված պիտակի
վրա՝ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ բառից հետո,
Ձեր ամբողջական հասցեն և հեռախոսահամարը։
Եթե վերանորոգման կարիք կա, ապա խնդրում ենք դիմել լիազորված Հետ-վաճառքային ծառայությանը, ինչպես նշված է երաշխիքային կտրոնում։