Instruction for Use

ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. БШчбШжШнкШйЬч
2. ПбШнЫШжШмчвр
3. ЉвфШШчШЪШмчвр
4. ЉвфШШчШЪШмчвр
5. ьйШж
6. ПбШнЫШжШмчврвЩунШж
7. ЉвфШШчШЪШмчврвжШчЪШхпчврЩунШж
8. ЉвфШШчШЪШмчврвжШчЪШхпчврЩунШж
9. ьйШжжШчЪШхпчврЩунШж
7 68
9
5
3
2
4
1
ԔՂԬՁՁ԰Ջ
ЎанЬшхШеочтШнШж
ϼШчичжчШж
НШждшШн
մ
ԱՅՐԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Այս եփող մակերեսը ունի տարբեր տրամագծերի այիչներ։ Այրիչի ավելի լավ աշխատանքի համար, խնդրում ենք հետևել հետևյալ կանոններին։
Օգտագործե՛ք կաթսաներ և թավաներ, որոնց հատակային մասի լայնությունը նույնն է, ինչպես այրիչներինը կամ փոքր ինչ լայն (տե՛ս աջ
կողմի աղյուսակը)։
օգտագործել միայն տափակ հատակ ունեցող կաթսաներ և թավաներ:
Օգտագործե՛ք ճիշտ քանակության ջուր սնունդը պատրաստելու համար և պահե՛ք կաթսան փակ։
համոզվե՛ք, որ ճաղերի վրա դրված կաթսաները դուրս չեն գալիս եփող մակերեսի եզրից։
Ուռուցիկ հատակով թավաների դեպքում, օգտագործե՛ք օժանդակող ցանց (չի տրամադրվում), որն անհրաժեշտ է տեղադրել միայն բազմօղակ
այրիչի վրա։
ԿԱՐԵՎՈՐ՝ ցանցերի ոչ պատշաճ օգտագործումը կարող է վնասել եփող մակերեսը: մի տեղադրե՛ք ցանցերը գլխիվայր կամ սահեցրե՛ք եփող մակերեսի երկայնքով։
Մի օգտագործե՛ք՝
Չուգունե թավաներ, «ollar stones» - սննդի պատրաստման հնագույն համակարգ, թրծակավից կաթսաներ և թավաներ։
ջերմացրիչներ, ինչպիսք են մետաղական ցանցը, կամ այլ տեսակները:
երկու այրիչները միաժամանակ մեկ տարայի համար (օրինակ՝ ձուկն ամբողջական եփելու համար օվալաձև երկարավուն թավա):
Տաք եփող մակերեսի վրա թափված հեղուկները կարող են վնաս հասցնել ապակուն։
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՓՈՂ ՄԱԿԵՐԵՍԸ
Զգշացմ
Թույլ մի տվե՛ք այրիչի կրակը տարածվի թավայի եզրից այն կողմ։
ԿԱՐԵՎՈՐ՝ եփող մակերեսն օգտագործելիս, եփող մակերեսի ամբողջ տարածքը կարող է տաքանալ։
Այրիչներից մեկը վառելու համար, պտտե՛ք համապատասխան կոճակը ժամացույցի սլաքին հակառակ մինչև առավելագույն կրակի կարգավորումը։
Սեղմե՛ք կոճակը կառավարման վահանակի դեմ՝ այրիչը վառելու համար։
Այրիչը վառվելուց հետո, պահե՛ք կոճակը սեղմած վիճակում մոտ 5–10 վայրկյան՝ թույլ տալու սարքի պատշաճ շահագործումը։
Այրիչի անվտանգության սարքը անջատում է դեպի այրիչ ներարկվող գազի մատակարարումը, եթե կրակն անջատվում է պատահաբար (պայմանավորված՝ հանկարծակի միջանցիկ քամու
առաջացմամբ, գազի մատակարարման ընդհատումով, թափվող եռացող հեղուկով, և այլն)։
Պետք չէ կոճակը սեղմած պահել ավելի քան 15 վայրկյան։ Եթե, այդքան ժամանակից հետո, այրիչը չի վառվում, ապա սպասե՛ք առնվազն մեկ րոպե նախքան փորձելը
այն նորից վառել։
ՆՇՈՒՄ՝ եթե մատակարարվող գազի հատուկ տեղային պայմանները դժվարացնում են այրիչի վառելը, ապա նպատակահարմար է կրկնել գործողությունը, կոճակը
պտտելով թույլ կրակ կարգավորման ուղղությամբ։
Կոճակը թողնելիս այրիչը կարող է անջատվել։ Սա նշանակում է, որ անվտանգության սարքը բավականին չի տաքացել։ Այս դեպքում, կրկնե՛ք վերը նկարագրված գործողությունները։