Instruction for Use

• 10
AM
Անվտանգությունը` լավ սովորություն է
! Պահպանեք տվյալ ձեռնարկը Այն պետք է լինի
սառնարանի հետ միասին, վաճառքի, սարքավորման
փոխանցման կամ նոր բնակարան տեղափոխվելու դեպքում,
որպեսզի սարքավորման նոր տերը կարողանա ծանոթանալ
նրա գործարկման և սպասարկման կանոններին:
! Ուշադիր կարդացեք ձեռնարկը՝ նրանում կան Ձեր
սառնարանի անվտանգ տեղադրման և շահագործման
մասին կարևոր տեղեկություններ:
1. Սառնարանը նախատեսված է` փակ տարածքների
ներսում օգտագործման համար: Ոչ մի դեպքում մի
օգտագործեք սառնարանը փողոցում:
2. Սառնարանը պետք է օգտագործվի տնային
պայմաններում՝ սառեցված և սառած մթերքների սառեցման
և պահման համար՝ տվյալ ցուցումներին համապատասխան:
3. Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգացմունքային
կամ մտավոր ցածր կարողություններով անձանց (այդ
թվում՝ երեխաների) կողմից օգտագործման համար
կամ կյանքի փորձի կամ գիտելիքների բացակայության
դեպքում, եթե նրանք չեն գտնվում հսկողության տակ կամ
նրանք ծանոթացված չեն այդ սարքի ցուցումներին, նրանց
անվտանգության համար պատասխանատու անձի կողմից:
Երեխաները պետք է գտնվեն հսկողության տակ՝ սարքի հետ
խաղալը կանխելու համար:
4. Մի դիպչեք սառնարանին խոնավ ձեռքերով:
5. Մի օգտագործեք երկարացման լարեր և եռաբաշխիչներ:
Հիշեք, որ սառնարանի միացումը երկարացման լարերի
կամ եռաբաշխիչների միջոցով ստեղծում է այրման
վտանք: Արտադրողը պատասխանատվություն չի կրում
այրման համար, որը տեղի է ունեցել երկարացման
լարերի կամ եռաբաշխիչների, ինչպես նաև միացման
մալուխի օգտագործման հետևանքով, որի հատումը
չի համապատասխանում սպառվող հզորությանը:
Սառնարանի տեղակայման ժամանակ անհրաժեշտ է
ստուգել ցանցի տվյալների և սառնարանի էլեկտրասարքերի
համապատասխանությունը: Մի հանեք խրոցակը
վարդակից, քաշելով լարից՝ դա շատ վտանգավոր է:
Սնուցման լարի վնասման դեպքում, այն հարկավոր է
փոխարինել հատուկ լարով կամ լրակազմով, որը ստանում
եք պատրաստողից կամ նրա ներկայացուցչից: Մալուխի
փոխարինումը պետք է կատարվի միայն մասնագիտացված
անձնակազմի կողմից:
6. Մի դիպչեք սառնարանի ներքին սառեցնող
մակերեսներին, հատկապես , եթե Ձեր ձեռքերը խոնավ
են: Մի դրեք բերանը սառույցի կտորներ, որոնք նոր եք
հանել սառցարանից, այդպես կարելի է ստանալ տեղային
ցրտահարում:
7. Ցանկացած գործողություններից առաջ, կապված
լվանալու կամ օգտագործման հետ, անջատեք սառնարանը
ցանցից:
8. Եթե սառնարանը նախատեսված է հնով փոխարինման
համար, որն ունի փակման սարքեր դռների վրա, հին
սառնարանից ազատվելուց առաջ, շարքից հանեք փակման
սարքերը: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի
երեխաները չկարողանան խախալ դեն նետած առարկաների
հետ և փակված չմնան սառնարանի ներսում:
9. Ոչ ստանդարտ իրավիճակի ի հայտ գալու դեպքում,
անջատեք սառնարանը ցանցից և զանգահարեք
սպասարկման կենտրոն, որի հեռախոսահամարը նշված է
երաշխիքային փաստաթղթում (սպասարկման վկայագրում)
Մինչև սպասարկման կենտրոն զանգ կատարելը կարդացեք
«Անսարքությունները և դրանց վերացման մեթոդները»
բաժինը:
10. Արգելվում է սառնարանի կառուցվածքի փոփոխությունը
և այն անձանց միջամտությունը, որոնք լիազորված չեն
արտադրողի կողմից՝ երաշխիքային վերանորոգման
համար:
11. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Արգելվում է սառնարանի
(խտարարի վանդակի) հետևի պատի հպումը ճկուն
գազային մետաղային թևքի հետ, որն օգտագործվում է գազի
վառարանի միացման համար:
12. Սարքի կրկնակի միացումը (օրինակ, պատահական
անջատման ժամանակ) իրականացրեք 5-10 րոպե հետո:
13. Եթե Դուք որոշել եք այլևս չօգտագործել Ձեր
սառնարանը, դրանից ազատվելուց առաջ, հոգացեք դրա
ուտիլիզացման մասին: Ձեր սառնարանը մեկուսացման
փրփուրում պարունակում է ցիկլապենտանային գազ,
այդ դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել տեղական
կազմակերպության հետ, որը պատասխանատու է
ուտիլիզացման համար:
Սույն արտադրանքի ճիշտ ուտիլիզամումը: WEEE
(տարածվում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի այլ
երկրների վրա, որտեղ առկա է մաշված կենցաղային
տեխնիկայի հավաքման և ուտիլիզացման համակարգ):
Արտադրանքի վրա կամ գրականության մեջ այս նիշը
նշանակում է, որ ապրանքը չպետք է ուտիլիզացվի այլ
կենցաղային թափոնների հետ միասին՝ թափոնների
անվերահսկելի տարածումից շրջակա միջավայրի
հնարավոր վտանգը կանխարգելելու համար, ինչպես
նաև նյութերի վերամշակման գործընթացի և կրկնակի
օգտագործման օպտիմալացման համար:
Սպառողը կարող է հանձնել մաշված սարքավորումը
հանձնման հատուկ կետերում
կամ նոր նմանատիպ
ապրանքի գնման դեպքում հետ վերադարձնել
ընկերությանը, եթե դա թույլատրվում է ազգային
օրենսդրությամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ձեր սարքը լիցքավորված է R600a
սառնազդակով (նշանակումը սպասարկման վկայագրում
և սարքի ներսի աղյուսակում), զգուշացնում ենք, որ դա
իզոբութան է՝ բնական գազ, որը հանդիսանում է վառելիք:
Սառնազդակի ուրվագծի պատահական վնասման
դեպքում, խուսափեք բաց կրակի կամ այրման պոտենցիալ
աղբյուրների ցանկացած տեսակից և մանրակրկիտ
օդափոխեք այն տարածքը, որտեղ դրված է սառնարանը:
Տարածքի ծավալը պետք է լինի 1 մ3՝ R600a սառնազդակի
յուրաքանչյուր 8 գ-ի համար: Սառնազդակի քանակը
նշված է սառնարանի ներսում գտնվող աղյուսակի մեջ՝
փաստաթղթային տվյալներով:
Երբեք մի միացրեք սառնարանը, եթե կան վնասման
նշաններ: Եթե կասկածներ ունեք ապրանքի անսարք
վիճակի հետ կապված, դիմեք սպասարկման կենտրոն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սարքի ներսում մի օգտագործեք
էլեկտրական այլ սարքեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մի փակեք օդափոխիչ անցքերը, որոնք
գտնվում են սարքավորման կորպուսում կամ ներկառուցված
հատվածում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Թույլ մի տվեք սառնազդակի ուրվագծի
վնասում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մի օգտագործեք մեխանիկական
սարքեր կամ այլ միջոցներ հալման գործընթացը
արագացնելու համար, բացի այն միջոցներից, որոնք
նախատեսված են արտադրողի կողմից: