Setup and user guide

HY
Արագ Ուղեցույց
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ INDESIT ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԳՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ
Ավելի ամբողջական օժանդակության համար, գրանցեք Ձեր
ապրանքը w w w . i n d e s i t . c o m / r e g i s t e r կայքում:
Նախքան սարքավորումն օգտագործելը մանրամասն կարդացեք
անվտանգության ցուցումները:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Տեղադրելուց հետո, սպասեք առնվազն երկու ժամ` նախքան սարքավորումը
հոսանքին միացնելը: Սարքավորումը միացրեք էլեկտրամատակարարմանը և
այն կսկսի ավտոմատ կերպով աշխատել: Մթերքի պահպանման իդեալական
ջերմաստիճանը նախապես նշանակվում է գործարանում:
Սարքավորումը միացնելուց հետո անհրաժեշտ է սպասել 4-6 ժամ ճիշտ
պահպանման ջերմաստիճանին հասնելու համար: Դիրքավորեք հակաբակտերիալ
ֆիլտրը օդափոխիչի մեջ այնպես, ինչպես նշված է ֆիլտրի փաթեթավորման վրա
(առկայության դեպքում): Եթե լսվում է ձայնային ազդանշան, ապա նշանակում է,
որ ջերմաստիճանի ահազանգը միացել է. սեղմեք կոճակը ձայնային ահազանգերն
անջատելու համար:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ
1. Թերմոստատի վերահսկողություն
2. Սառցարանի և սառնարանի խցիկի
ջերմաստիճանի կոճակ
3. Լուսադիոդային շիկացման լամպ
1.
2.
3.
ՍԱՌԵՑՆԵԼ ԹԱՐՄ ՄԹԵՐՔ
Թարմ մթերքը սառեցնելու համար, դրեք այն սառցարանի խցիկի սառցակալման
գոտում` խուսափելով արդեն սառած մթերքի հետ անմիջական շփումից:
Սառեցման արագությունը օպտիմալացնելու համար կարող եք ներքևի դարակը
հանել և մթերքը տեղավորել հենց խցիկի հատակին:
ՕԴԱՓՈԽԻՉ*
Կարող եք միացնել կամ անջատել օդափոխիչը սեղմելով հիմքի մոտ գտնվող
կոճակը (ինչպես ցուցադրված է նկարում): Եթե սենյակի
ջերմաստիճանը գերազանցում է 27°C-ը կամ եթե կան ջրի
կաթիլներ ապակե դարակների վրա, ապա օդափոխիչը պետք
է միացնել մթերքի ճիշտ պահպանումն ապահովելու համար:
Օդափոխիչի ապաակտիվացումը թույլ է տալիս էներգիայի
սպառումն օպտիմալացնել:
ՍԱՌՑԱՐԱՆԻ և ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Այս սառնարանը/սառցարանը միանում է թերմոստատի միջոցով, որը գտնվում է
սառնարանի խցիկի ներսում: Երկու խցիկների ջերմաստիճանը կարգավորվում է`
պտտելով թերմոստատի կոճակը:
Թերմոստատը սահմանված է 1/2 : նվազագույն սառեցում (ավելի քիչ ցուրտ)
Թերմոստատը սահմանված է 3-5 : միջին սառեցում
Թերմոստատը սահմանված է 6/7 : առավելագույն սառեցում (ավելի սառը)
Թերմոստատի կոճակը սահմանելով դեպի • , ամբողջ սարքավորումն անջատվում
է (ոչ սառեցում, ոչ լույս):
* Առկա է միայն որոշ մոդելներում

Summary of content (2 pages)