Health and safety

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարք ի օգ տագ ործ ումը, ընթե ր ցե ք այս հրահանգնե րը:
Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու
համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք
է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս անվտանգության
ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ
տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8 տարեկան)
պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար
վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև
այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և
գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե
նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե
ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք
է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք
են` խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային
միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում,
հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի
հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
«Սարքավորման ներսում գտնվող լամպը հատուկ
նախագծված է կենցաղային տեխնիկայի համար և հարմար չէ
սենյակի ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն
244/2009)»:
Սարքավորումը նախատեսված է շահագործել այն
վայրերում, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը
գ ա լ իս է հետևյալ տիրույթնե րից` ըստ գնա հ ատման սանդ ղակի
վրա նշված կլիմայական դասի: Սարքը չի կարող աշխատել,
եթե այն երկար ժամանակ մնացել է տվյալ տիրույթում
չնախատեսված ջերմաստիճանի ներքո:
Կլիմայական դաս, միջավայրի ջերմաստիճանը (°C)
SN: 10-ից 32°C; N: 16-ից 32°C
ST: 16-ից 38°C; T: 16-ից 43°C
Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-ներ:
Սառեցման նյութը պարունակում է R600a (HC):
Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a).
Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի
ազդեցության, բայց դյուրավառ է: Հետևաբար համոզվեք, որ
սառեցնող նյութի խողովակները վնասված չեն` հատկապես
սառեցնող նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի
սառեցնող նյութի խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար նախատեսված
սարքի բաց հատվածները զերծ պահել խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ
սառեցման գործընթացն արագացնելու համար, բացառությամբ
եթե դրանք նախատեսված չեն արտադրողի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել կամ
տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման խցիկում,
եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված տիպի սարքեր
չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց պատրաստիչները կամ
ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն
ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ սառույց պատրաստող
պարագաները և/կամ ջրի դիսպենսերները պետք է միացնել
ջրի մատակարարման աղբյուրին, որը միայն խմելու ջուր է
մատակարարում և ջրի ճնշումը խողովակում 0,17 -ից
0,81 ՄՊա պետք է լինի: (1,7 և 8,1 բար):
Այս սարքավորման մեջ չի կարելի պահել պայթուցիկ
նյութեր, ինչպիսիք են դյուրավառ վառելիքով աերոզոլի
տարաները:
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր) բեկորները
(որոշ մոդելներում): Չի կարելի ուտել սառցե
խորանարդիկներն անմիջապես սառցարանից հանելուց
հետո, քանի որ դրանք կարող են սառը այրվածքներ
առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն օդազտիչներ
օդափոխության համակարգում, զտիչները պետք է միշտ
իրենց դիրքում լինեն երբ սառնարանն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե տարաներ պահել
սառցարանում քանի որ դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման համակարգին (եթե առկա
է) որևէ սնունդով: Սնունդը դնելուց հետո ստուգեք արդյոք
բոլոր հատվածները պատշաճ կերպով փակվեցին, հատկապես
սառցարանի դուռը
Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել:
Սառնարանի խցիկն օգտագործեք միայն թարմ մթերք
պահելու համար, իսկ սառցարանի խցիկը միայն սառեցված
մթերք պահելու, ինչպես նաև թարմ մթերքը սառեցնելու և
սառցե խորանարդիկներ պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված սնունդ, որն ուղիղ
շփման մեջ կլինի սառնարանի կամ սառցախցիկի ներքին
մակերեսների հետ:
Սարքերը կարող են ունենալ հատուկ խցիկներ (թարմ սննդի
խցիկ, զրո աստիճանի արկղ,...): Այն դեպքում երբ դա նշված
չէ արտադրանքի գրքույկում, դրանք կարելի է հեռացնել`
պահպանելով համարժեք գործողությունները:
C-Pentane (մեթիլբութանի և մեթիլպրոպանի
խառնուրդ) օգտագործվում է որպես ուռացնող նյութ`
մեկուսացման փրփուրի մեջ և այն դյուրավառ գազ է:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
HYE

Summary of content (2 pages)