Setup and user guide

HY
Արագ Ուղեցույց
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ WHIRLPOOL ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Ավելի ամբողջական օժանդակության համար գրանցեք Ձեր
ապրանքը w w w . w h i r l p o o l . e u / r e g i s t e r կայքում:
Նախքան սարքավորումն օգտագործելը մանրամասն կարդացեք
անվտանգության ցուցումները:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Տեղադրելուց հետո, սպասեք առնվազն երկու ժամ` նախքան սարքավորումը
հոսանքին միացնելը: Սարքավորումը միացրեք էլեկտրամատակարարմանը և
այն կսկսի ավտոմատ կերպով աշխատել: Մթերքի պահպանման իդեալական
ջերմաստիճանը նախապես նշանակվում է գործարանում:
Սարքավորումը միացնելուց հետո անհրաժեշտ է սպասել 4-6 ժամ ճիշտ
պահպանման ջերմաստիճանին հասնելու համար: Դիրքավորեք հակաբակտերիալ
ֆիլտրը օդափոխիչի մեջ այնպես, ինչպես նշված է ֆիլտրի փաթեթավորման վրա
(առկայության դեպքում): Եթե լսվում է ձայնային ազդանշան, ապա նշանակում է,
որ ջերմաստիճանի ահազանգը միացել է. սեղմեք կոճակը ձայնային ահազանգերն
անջատելու համար:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ
1. Ջերմաստիճանի էկրան
2. Սառցարանի ջերմաստիճան
3. Fast freeze (Արագ սառցակալում) -
Միացում/սպասում
4. Ձայնային ազդանշանի անջատում
5. Քողարկված ահազանգի ցուցիչ
6. Fast cool (Արագ սառեցում) - Vacation
(Արձակուրդ)
7. Սառնարանի ջերմաստիճան
3.4.6. 5.
1. 2.
7.
6
TH
SENSE FRESH CONTROL և FREZE CONTROL
Սարքավորումն ավտոմատ կերպով կարող է արագ հասնել պահպանման
համար անհրաժեշտ օպտիմալ ջերմաստիճանի: The 6
th
Sense Fresh Control
գործառույթը հնարավորություն է տալիս նաև վերահսկել սարքավորման
խոնավությունը: The 6
th
Sense Freeze Control գործառույթը սառցարանի
խցիկում ջերմաստիճանը պահում է կայուն: Ճշգրիտ աշխատելու համար
օդափոխիչը նույնպես պետք է միացնել: Դուք կարող եք միացնել/անջատել
գործառույթը (նայել Օդափոխիչի նկարագրությունը):
ՕԴԱՓՈԽԻՉ*
Օդափոխիչը բարելավում է ջերմաստիճանի բաշխումը սառնարանի խցիկի
ներսում, որը թույլ է տալիս պահվող մթերքն ավելի լավ պահպանել և կրճատել
ավելորդ խոնավությունը: Ըստ սահմանված կարգի` օդափոխիչը միացած է
լինում: Դուք կարող եք օդափոխիչը միացնել/անջատել` սեղմելով Fast Freeze
(Արագ սառցակալում)
և Freezer (Սառցարան) Freezer կոճակները
3 վայրկյան: Էկրանի լույսը կթարթի, իսկ ձայնային ազդանշանը կակտիվանա
մեկ անգամ, եթե օդափոխիչը միանա կամ էկրանի լույսը կթարթի, իսկ ձայնային
ազդանշանը կակտիվանա երկու անգամ, եթե օդափոխիչն անջատվի: Եթե սենյակի
ջերմաստիճանը գերազանցում է 27°C-ը կամ եթե կան ջրի կաթիլներ ապակե
դարակների վրա, ապա օդափոխիչը պետք է միացնել մթերքի ճիշտ պահպանումն
ապահովելու համար: Օդափոխիչի ապաակտիվացումը թույլ է տալիս էներգիայի
սպառումն օպտիմալացնել:
Ծանուցում. օդափոխիչը ավտոմատ վերսկսում է աշխատել հոսանքի անջատումից
կամ սարքի անջատումից հետո: Չի կարելի օդակլանիչի տարածքը խոչընդոտել
սննդամթերքներով:
ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ՖԻԼՏՐ*
Հանեք այն մրգի և բանջարեղենի դարակի մեջ դրված արկղից և տեղադրեք
օդափոխիչի պատյանի մեջ: Փոխարինման կարգը ներառված է ֆիլտրի արկղիկում:
ՄԻԱՑՈՒՄ/ՍՊԱՍՈՒՄ
Սեղմած պահեք կոճակը 3 վայրկյան` սարքավորումն անջատելու համար:
Սպասման ռեժիմում երկու գծիկները լուսավորվում են էկրանին: Սարքավորումը
նորից ակտիվացնելու համար կրկին կարճ սեղմեք կոճակը:
Ծանուցում. սրա հետևանքով սարքավորման էլեկտրամատակարարումը չի
խափանվում:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԷԿՐԱՆ
Էկրանը կարող է պարբերաբար ցույց տալ սառնարանի խցիկի ջերմաստիճանը
(2°C-ի և 8° C-ի միջև) կամ սառցարանի խցիկի ջերմաստիճանը (-16°C-ի և
-24°C-ի միջև):
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Կարող եք այլ ջերմաստիճան նշանակել` սեղմելով
կոճակը:
FAST COOL (ԱՐԱԳ ՍԱՌԵՑՈՒՄ)
Սեղմեք կոճակը`
նախքան սառնարանի խցիկում մեծ քանակության թարմ
մթերք դնելը: Երբ գործառույթը միանում է` պատկերը միանում է: Գործառույթն
ավտոմատ կերպով անջատվում է 6 ժամ անց կամ ձեռքով` կրկին սեղմելով
կոճակը:
ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԱՆՋԱՏՈՒՄ
Ձայնային ազդանշանն անջատելու համար սեղմեք
կոճակը:
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԽՑԻԿԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
Կարող եք այլ ջերմաստիճան նշանակել` սեղմելով
կոճակը:
FAST FREEZE (ԱՐԱԳ ՍԱՌՑԱԿԱԼՈՒՄ)
Սեղմեք
կոճակը 24 ժամ առաջ` նախքան սառցարանի խցիկում մեծ
քանակության մթերք դնելը: Երբ գործառույթը միանում է` պատկերը
լուսավորվում է: Գործառույթն ավտոմատ կերպով անջատվում է 48 ժամ անց
կամ ձեռքով` կրկին
սեղմելով կոճակը:
VACATION (ԱՐՁԱԿՈՒՐԴ)
Դուք կարող եք օգտագործել այս գործառույթը Ձեր երկար բացակայության
դեպքում: Սեղմեք
կոճակը 3 վայրկյան` գործառույթը միացնելու համար:
Էկրանը ցույց կտա սառնարանի խցիկի ջերմաստիճանը (+12°C) և կոճակի լույսը
կվառվի: Գործառույթն ակտիվացնելուց հետո հանեք մթերքը սառնարանի խցիկից
և երկու դռներն էլ պահեք փակ - սառնարանը կպահպանի համապատասխան
ջերմաստիճան` հոտերի առաջացումը կանխելու համար: Սառնարանը,
այնուամենայնիվ, մնում է սահմանված ջերմաստիճանում: Գործառույթն
անջատելու համար սեղմեք
կոճակը` 3 վրկ.:
* Առկա է միայն որոշ մոդելներում

Summary of content (4 pages)