Use and care guide

HYE
17
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Աղյուսակը ցույց է տալիս տվյալ մթերքի համար
լավագույն գործառույթները:
Պատրաստման տևողությունը վերաբերում է վառարանի
մեջ մթերքի պատրաստման տևողությանը, հաշվի չառնելով
նախապես տաքացնելու փուլը (անհրաժեշտության
դեպքում):
Պատրաստման արժեքն ու ժամանակը բնորոշիչ են
և կախված են մթերքի քանակից և օգտագործվող
պարագաների տեսակից:
Միշտ պատրաստեք մթերքը տրված նվազագույն
պատրաստման ժամանակում և ստուգեք, որ այն եփված
լինի:
Որպեսզի ստանաք օպտիմալ արդյունք, պարագաներ
ընտրելիս ուշադիր հետևեք պատրաստման աղյուսակի
խորհուրդներին:
ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Քանի որ միկրոալիքային վառարանները ներթափանցում
են մթերքի մեջ սահմանափակ խորությամբ, և եթե
միանգամից պետք է պատրաստեք մի քանի մթերք, ապա
դասավորեք կտորները շրջանակաձև, որպեսզի կտորները
ավելի շատ հայտնվեն եզրին:
Փոքր կտորները պատրաստվում են ավելի արագ, քան
մեծերը որպեսզի համաչափ պատրաստվի, կտրատեք
մթերքը հավասար չափսերի:
Խոնավությունը ցնդում է միկրոալիքային վառարանում
պատրաստելու ընթացքում միկրոալիքային դիմակայուն
շերտի կիրառումը նպաստում է խոնավության կորստի
նվազեցմանը:
Շատ մթերքներ կշարունակեն պատրաստվել
միկրոալիքային վառարանի աջատվելուց հետո: Այդ իսկ
պատճառով, միշտ թողեք մթերքը պատրաստվի անգամ
անջատված ժամանակ:
Խորհուրդ է տրվում խառնել մթերքները միկրոլաիքային
վառարանում պատրստավելու ընթացքում: Խառնելիս
եփված կտորները եզրերից բերեք կենտրոն, իսկ կենտրոնի
կիսաեփ կտորները՝ եզրեր:
Մսի բարակ կտորները դրեք իրար վրա կամ մասամբ իրար
վրա: Ավելի հաստ կտորները, ինչպիսիք ենք մսի ռուլետը
կամ նրբերշիկը պետք է տեղադրվեն կողք-կողքի:
ՍՆՆԴԱՅԻՆ ԹԱՂԱՆԹ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Հեռացրեք թղթին կամ պլաստիկ տոպրակներին փաթաթված
ամրակները նախքան պատրաստման համար դրանք
միկրոալիքային վառարան տեղադրելը:
Պլաստիկ թաղանթը պետք է ծակ- ծակ լինի կամ
պատառաքաղով ծակվի, որպեսզի թուլացվի ճնշումը և
կանխվի պատրաստման ժամանակ գոլորշու հետևանքով
հնարավոր ժայթքումները:
ՀԵՂՈՒԿՆԵՐ
Հեղուկները կարող են եռման աստիճանից ավել տաքանալ
առանց տեսանելի պղպջակների:
Դա կարող է հանգեցնել տաք հեղուկների հանկարծակի
եռման:
Այդ հավանականությունը կանխելու համար
Խուսափեք նեղ անցքով տարաներ օգտագործելուց:
Խառնեք հեղուկը նախքան տարան միկրոալիքային
վառարանի խցիկը տեղադրելը և թեյի գդալը թողեք տարայի
մեջ:
Տաքացնելուց հետո կրկին խառնեք նախքան
միկրոալիքային վառարանից տարան զգույշ հեռացնելը:
ՍԱՌՑԱԿԱԼԱԾ ՄԹԵՐՔ
Լավագույն արդյունքի համար մեք խորհուրդ ենք տալիս
հալեցնել անմիջապես ապակե պտտվող սկավառակի վրա:
Եթե անհրաժեշտ է, կարող եք օգտագործել թեթև պլաստիկ
տարա, որը հարմար է միկրոալիքային վառարանի համար:
Եփած, շոգեխաշված մթերքների և մսային սոուսների
հալումը ավելի լավ կատարել՝ հալեցման ժամանակ
խառնելով:
Առանձնացրեք մթերքները հենց դրանք հալվում են
առանձնացված կտորները ավելի արագ կհալվեն
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ
Մանկական սնունդը կամ ըմպելիքը կերակրման շշի կամ
մանկական սննդի բանկայի մեջ տաքացնելուց հետո միշտ
խառնեք և ստուգեք ջերմաստիճանը նախքան կերակրելը:
Այդպես կհամոզվեք, որ հավասարաչափ է տաքացել և
կխուսափեք վնասվածքներից և այրվածքներից:
Համոզվեք որ կափարին ու ծծակը հեռացվել են նախքան
տաքացնելը:
ՏՈՐԹԵՐ և ՀԱՑ
Խմորեղենի և հացեղենի համար խորհուրդ է տրվում
օգտագործել
«Մղված Օդ» գործառույթը: Այլապես, որպեսզի կրճատեք
պատրաստման տևողությունը, օգտատերը կարող է ընտրել
«Մղված Օդ + միկրոալիքային վառարան» գործառույթը՝
դնելով միկրոալիքային հզորությունը ոչ ավել քան 160 Վ,
որպեսզի սննունդը մնա փափուկ և բուրավետ:
«Մղված Օդ» գործառույթի դեպքում կիրառեք
տորթերի մուգ մետաղական ֆորմա և միշտ տեղադրեք
մատակարարման ցանցե դարակի վրա:
Ինչպես նաև ուղղանկյուն թխելու սկուտեղ կամ
վառարանում թխելու համար հարմար այլ տարա կարող եք
օգտագործել որոշակի մթերքներ պատրաստելու համար,
ինչպիսիսք են՝ թխվածքաբլիթները կամ հացի ռոլերը:
«Մղված Օդ + միկրոալիքային վառարան» գործառույթը
օգտագործելիս ՝ օգտագործեք միայն միկրոալիքային
վառարանի համար նախատեսված տարաներ և տեղարեք
դրանք մատուցվող ցանցե դարակի վրա:
Որպեսզի ստուգեք այն ինչ թխում եք պատրաստ է թե ոչ,
տեղադրեք շամփուրը մեջտեղում: Եթե այն մաքուր է դուրս
գալիս, ապա տորթը կամ հացը պատրաստ է: