Use and care guide

12
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ
ՀԱՍՈՒՆԱՑՈՒՄ
Քաղցր կամ կծու խմորի օպտիմալ հասունացման
համար: Հասունացման որակը պահպանելու համար չի
կարելի գործառույթն ակտիվացնել, եթե գազօջախը դեռ
տաք է և պատրաստման փուլում է:
ՊԱՀՊԱՆՈՒՄ
Մրգերը և բանջարեղենները պահպանելու համար:
ՅՈԳՈՒՐՏ
Յոգուրտ պատրաստելու համար:
ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
Երեխայի շշերը կամ բանկաները ախտահանելու
համար` օգտագործելով գոլորշին:
ՇՈԳԵԿԱԹՍԱՅԻ ԴԱՏԱՐԿՈՒՄ
Շոգեկաթսան ավտոմատ կերպով դատարկելու
համար, որպեսզի այնտեղ ջրի մնացորդ չմնա, երբ
սարքավորումը որոշ ժամանակ չի օգտագործվում:
Գործառույթը կակտիվանա միայն, եթե ջերմաստիճանը
գազօջախում 60 °C-ից ցածր լինի:
ԿՐԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Կրային նստվածքները շոգեկաթսայից հեռացնելու
համար: Խորհուրդ է տրվում այս գործառույթն
օգտագործել կանոնավոր ընդմիջումներով:
Եթե դուք այն չեք անում, ապա հաղորդագրություն է
հայտնվում էկրանին` հիշեցնելով Ձեզ մաքրել գազօջախը:
ԳՈԼՈՐՇԻՈՎ ՄԱՔՐՈՒՄ
Պատրաստման խցիկն ավելի հեշտ մաքրելու համար:
Կանոնավոր օգտագործումը կանխում է նստվածքների
առաջացումը, որոնք կարող են վնասել մակերեսը:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
Նախապես սահմանված բազմաթիվ բաղադրատոմսերից
մեկն ընտրելու համար, որը հնարավորություն է տալիս
մակարոնեղենը, բրինձը, բանջարեղենային ուտելիքները,
միսը, ձուկը, թռչնամիսը, կողմնակի ճաշատեսակները,
պիցցաները, կարկանդակները, հացը, տորթը, ձուն և
աղանդերն ավելի արդյունավետ պատրաստել: Գազօջախն
ավտոմատ կերպով կիրառում է յուրաքանչյուր տեսակի
ուտեստի համար առաջարկվող կարգավորումները և երբեմն
առաջարկում է հետևել ցուցումներին օպտիմալ արդյունք
ստանալու համար:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ցանկ մտնելու համար, որը թույլ է տալիս Ձեզ փոխել
գազօջախի և էկրանի կարգավորումները (լեզու, ժամանակ,
պայծառություն, ձայնային ազդանշանի ձայն, Էկո ռեժիմ,
աստիճանավորում):
Խնդրում ենք հաշվի առնել Երբ Էկո ռեժիմն ակտիվ է,
էկրանի պայծառությունը կնվազի մի քանի վայրկյան հետո
էներգիա խնայելու համար: Էկրանն ավտոմատ կերպով նորից
ակտիվանում է, երբ սեղմում եք կոճակներից որևէ մեկը և
այլն: