Use and care guide

18
ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Աղյուսակում ներառված է լավագույն գործառույթը,
պարագաները և մակարդակը, մթերքի տարբեր տեսակներ
պատրաստելու համար: Պատրաստման ժամանակը
մեկնարկում է այն պահից երբ մթերքը դրվում է գազօջախի
մեջ` նախապես տաքացման գործընթացը հանած (ըստ
անհրաժեշտության):
Պատրաստման ջերմաստիճանները և ժամանակը մոտավոր
են և կախված են մթերքի քանակից և օգտագործվող
պարագայի տեսակից:
Սկսելու համար օգտագործեք ամենացածր միջակայքը
և, եթե մթերքը չի պատրաստվում ինչպես հարկն է, այդ
դեպքում նշանակեք ավելի բարձր միջակայք:
Խորհուրդ է տրվում օգտագործել տրամադրված
պարագաները և ցանկալի է մուգ գունավոր մետաղական
տորթի տարաները և թխելու սկուտեղները, որոնք
ջերմակայուն և գոլորշակայուն են: Դուք կարող եք նաև
օգտագործել ապակե կամ կավե թավաներ և պարագաներ,
բայց հիշեք որ պատրաստման ժամանակը կլինի մի փոքր
ավելի երկար:
ՏՈՐԹԵՐ և ՀԱՑ
Խորհուրդ է տրվում օգտագործել «Ջերմային Թխում»
գործառույթը տորթերի համար, իսկ «Մղված Օդ +
Գոլորշի» հացամթերքների համար:
Օգտագործեք մուգ գունավոր մետաղական տորթի տարաներ
և դրանք միշտ դրեք տրամադրված ցանցե դարակի վրա:
Այլ կերպ ասած, կաթելու թավան կամ մյուս խոհանոցային
պարագաները, որոնք հարմար են գազօջախում
օգտագործելու համար, կարող են օգտագործվել որոշակի
մթերքներ պատրաստելու համար, ինչպիսիք են բիսկվիթները
և հացաբուլկեղենը:
Որպեսզի ստուգեք այն ինչ թխում եք պատրաստ է թե ոչ,
տեղադրեք շամփուրը մեջտեղում: Եթե այն մաքուր է դուրս
գալիս, ապա տորթը կամ հացը պատրաստ է:
Եթե օգտագործում եք չկպչուն տորթի տարաներ, ապա չի
կարելի յուղել դրա ծայրերը, քանի որ տորթը կարող է
չբարձրանալ նույնիսկ ծայրերի շուրջը:
Եթե այն ինչ թխում եք ուռչում է թխելու ժամանակ, ապա
հաջորդ անգամ օգտագործեք ավելի ցածր ջերմաստիճան
և կրճատեք ավելացվող հեղուկի քանակը կամ խառնուրդն
ավելի նրբորեն խառնեք:
Եթե տորթի հատակը թաց է, ապա իջեցրեք դարակը
և տորթի հատակին շաղ տվեք հացի կամ բիսկվիթի
փշրանքներ, նախքան միջուկն ավելացնելը:
ՊԻՑՑԱ
Թեթևակի յուղեք սկուտեղները, որպեսզի պիցցան լինի
խրթխրթան:
ՀԱՍՈՒՆԱՑՈՒՄ
Խմորի տարան ծածկեք խոնավ կտորով և դրեք այն կաթելու
թավայի վրա: Դրեք այն գազօջախում 1-ին կամ 2-րդ
մակարդակում:
Խորհուրդ է տրվում խմորը հասունացնել գազօջախում,
որովհետև այն ունի ավելի հաստատուն ջերմաստիճան
քան շրջակա միջավայրի օդը: Այնուամենայնիվ ցանկալի է
խմորը շուտ ստուգել (մոտավորապես, երբ հասունացման
ժամանակի մեկ երրորդն անցել է), այլապես այն կարող է
շատ բարձրանալ:
Դուք կարող եք նաև հասունացնել փռված կամ կտրած
խմորը, որն արդեն մասամբ բարձրացել էԿաթելու թավան
ծածկեք կտորով և դրեք այն 2դ կամ 3դ մակարդակում:
Սրա համար պահանջվող ժամանակը կլինի նորմալ
հասունացման ժամանակի մոտավորապես կեսը:
Պիցցայի խմորի հասունացումը սկսվում է շուրջ մեկ
ժամից, 1կգ խմորի դեպքում:
ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽՆԱՅՈՒՄ
Համոզվեք որ գազօջախի դուռը փակ է, երբ գազօջախն
օգտագործվում է և պատրաստման ընթացքում այն
հնարավորինս փակ պահեք:
Եթե հնարավոր է, մթերքը դրեք տրամադրված պարագաների
վրա և մի օգտագործեք լրացուցիչ պատրաստման
պարագաներ:
Չի կարելի գազօջախը նախապես տաքացնել պատրաստելուց
առաջ, եթե դրա անհրաժեշտությունը չկա:
Եթե միսը կտրեք փոքրիկ և հավասարաչափ կտորներով,
այն թույլ կտա Ձեզ կրճատել պատրաստման ժամանակը և
արդյունքում խնայել էներգիա:
Երբ պատրաստման համար պահանջվում է երկար ժամանակ
(օր` 30ր-ից ավելի), խորհուրդ է տրվում ցածրացնել
ջերմաստիճանը վերջին փուլի ժամանակ Գազօջախում
մնացած ջերմությունը բավական կլինի որպեսզի
շարունակվի պատրաստման գործընթացը:
Օգտագործեք այդ մնացած ջերմությունն այլ մթերք
տաքացնելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ