Use and care guide

26
ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՔՐՈՒՄ
ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով:
Եթե այն շատ կեղտոտ է, ապա ավելացրեք մի քանի կաթիլ
pH-չեզոք մաքրող միջոց: Վերջում ավարտեք աշխատանքը
չոր կտորով:
Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող
հեղուկով:
ՆԵՐՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
Յուրաքանչյուր օգտագործումից հետո թողեք որպեսզի
գազօջախը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի է
որ այն դեռ մի քիչ տաք լինի, որպեսզի հեռացնեք մթերքի
մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը:
Գոլորշուց առաջացած խոնավությունը հեռացնելու
համար թողեք որպեսզի գազօջախը սառի, իսկ հետո սրբեք
խցիկը կտորով կամ տրամադրված սպունգով:
Խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով օգտագործել
«Գոլորշիով Մաքրում» գործառույթը:
Կանոնավոր կերպով չմաքրելու
դեպքում սարքավորման մակերեսը
կարող է փչանալ: Սա իր հերթին
կարող է կրճատել սարքավորման
սպասարկման կյանքը և առաջացնել
վտանգավոր իրավիճակներ:
Համոզվեք որ սարքավորումը սառել
է նախքան պահպանման և մաքրման
որևէ գործընթաց իրականացնելը:
Չի կարելի օգտագործել կոշտ բրդյա
մաքրիչ, հղկող մաքրիչներ կամ
հղկող/քայքայող մաքրման միջոցներ,
քանի որ դրանք կարող են վնասել
սարքավորման մակերեսը:
Սարքավորումը պետք է անջատել
հիմնական լարից նախքան
պահպանման որևէ աշխատանք
իրականացնելը:
Հագեք պաշտպանիչ ձեռնոցներ:
Չի կարելի օգտագործել գոլորշիով
մաքրիչներ:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Պարագաների մեծ մասը կարող եք լվանալ աման
լվանալու մեքենայի մեջ` այդ թվում նաև դարակի
ուղղիչները:
Ջրի տարան և մթերքի փորձարկման սարքն աման
լվանալու մեքենայի մեջ լվանալու համար անվտանգ չեն:
Զգուշորեն մաքրեք ջրի տարան` օգտագործելով սպունգ և
մի փոքր pH-չեզոք մաքրող միջոց: Ողողեք խմելու ջրով:
Մթերքի փորձարկման սարքը կարող եք մաքրել
օգտագործելով խոնավ կտոր կամ խոհանոցային սրբիչ:
ՇՈԳԵԿԱԹՍԱ
Համոզվելու համար արդյոք գազօջախն օպտիմալ կերպով է
աշխատում և ժամանակի ընթացքում կրային նստվածքների
առաջացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում
կանոնավոր կերպով օգտագործել «Դատարկում» և
«Կրային նստվածքների հեռացում» գործառույթները: