Use and care guide

4
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ և ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքավորումն օգտագործելը
ուշադիր կարդացեք անվտանգության
ցուցումները:
Պահեք դրանք ձեռքի տակ հետագա
օգտագործման համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները
պարունակում են կարևոր
անվտանգության նախազգուշացումներ,
որոնք պետք է դիտարկել ցանկացած
ժամանակ:
Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր
երեխաներին (3-8 տարեկան) պետք է
հեռու պահել սարքերից և
շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ
սարքերի հետ, եթե նրանց տրվել է
դրանց օգտագործման համար
անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում
են թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց
մաքրումը և պահպանումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Սարքավորումը
և դրա հասանելի մասերը տաքանում են
օգտագործման ընթացքում, 8
տարեկանից փոքր երեխաներին պետք է
հեռու պահել և շարունակաբար հսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Խուսափեք
ջերմային էլեմենտներին կամ ներքին
մակերեսին դիպչելուց - կա այրվածք
ստանալու ռիսկ:
Հագուստը կամ այլ դյուրավառ նյութեր
հեռու պահեք սարքավորումից մինչև
դրա բոլոր բաղադրիչներն
ամբողջությամբ սառչեն:
Երբեք սարքավորումն անուշադրության
մի մատնեք մթերքը չորացնելիս:
Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն
կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք
յուղով, ձեթով հարուստ մթերքներ
պատրաստելիս կամ ալկոհոլ
ավելացնելիս (օր` ռոմ, կոնյակ, գինի)
- կա կրակի բռնկման ռիսկ:
Օգտագործեք գազօջախի համար
նախատեսված ձեռնոցներ թավաները և
մյուս պարագաները հանելու համար`
չդիպչելով տաքացած մասերին:
Պատրաստման վերջում զգուշորեն
բացեք դուռը, որպեսզի տաք օդը կամ
գոլորշին դուրս գա, նախքան
սարքավորում մուտք գործելը:
Չի կարելի խոչընդոտել գազօջախի
առջևի տաք օդային անցքերին:
Եթե սարքավորումը հարմար է
փորձարկման սարքի օգտագործման
համար, ապա օգտագործեք միայն
ջերմաստիճանի փորձարկումը, որն
առաջարկվում է այս գազօջախի համար:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Այս սարքավորումը նախատեսված է
բացառապես տնային օգտագօրծման
համար այլ ոչ թե պրոֆեսիոնալ
օգտագործման:
Չի կարելի օգտագործել սարքավորումը
դրսում:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ
դյուրավառ նյութեր, ինչպիսիք են
աերոզոլների տարաները, ինչպես նաև
դնել կամ օգտագործել բենզին կամ
այլ դյուրավառ նյութեր սարքի մոտ,
քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե
սարքավորումը պատահաբար միացած
լինի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Այս
սարքավորումը նախատեսված չէ
արտաքին ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի
միջոցով շահագործելու համար:
Այլ օգտագործում չի թույլատրվում
(օր` տաքացնել սենյակները):
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Տեղադրումը և վերանորոգումը պետք է
իրականացվի որակյալ տեխնիկի
կողմից ըստ արտադրողի ցուցումների
և տեղի անվտանգության կանոնների:
Չի կարելի վերանորոգել կամ փոխել
սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն
տեղադրման աշխատանքներ: Հեռու
պահել երեխաներին սարքավորումը
տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն) պետք
է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից
հետո:
Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է
օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ
սարքը փաթեթավորումից հանելու և
տեղադրելու համար:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ
այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր
մոտակա Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված լինի
հոսանքին նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ
տեղադրումն ավարտել եք:
Կատարեք խցիկի կտրումը նախքան
սարքավորումը կահույքի մեջ
տեղադրելը և զգուշորեն հեռացրեք
փայտի տաշեղները և թեփը:
Տեղադրելուց հետո գազօջախի հատակն
այլևս չպետք է հասանելի լինի:
Չի կարելի խոչընդոտել այն մինիմում
հեռավորությանը որ կա խոհանոցի
կահույքի և գազօջախի վերևի ծայրի
միջև:
Տեղադրելու ժամանակ հեռացրեք
միայն դրա փրփրապոլիստիրոլե հիմքը:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը
համապատասխանի ընթացիկ
անվտանգության կանոններին,
անհրաժեշտ է մինիմում 3 մմ շփման
բացով եռաթև վարդակ, ինչպես նաև
կատարել սարքի հողանցում:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ, եթե
նախատեսված վարդակը չի
համապատասխանում Ձեր խրոցակին:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով: Հոսանքի մալուխը պետք է