Use and care guide

8
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Պարագաների քանակը կարող է լինել տարբեր` կախված այն բանից թե որ մոդելն եք գնել:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԱԳԱՆԵՐ Մյուս պարագաները որոնք տրամադրված չեն, առանձին կարող եք գնել Վաճառված ապրանքների
սպասարկման Ծառայությունից:
Նախքան մյուս պարագաները գնելը, որոնք կարող եք ձեռք
բերել շուկայից, համոզվեք որ դրանք ջերմակայուն են և
հարմար գոլորշիացման համար:
Համոզվեք որ պատրաստման խցիկի պատերի և ցանկացած
տարայի գագաթի միջև կա 30մմ բացվածք, որպեսզի գոլորշու
հոսքը լինի բավարար չափով:
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿ
Սա թույլ է տալիս որպեսզի տաք
օդն ավելի արդյունավետ
շրջանառություն կատարի:
Տեղադրեք մթերքն ուղիղ ցանցե
դարակի վրա կամ օգտագործեք այն
որպես հենարան, թխելու սկուտեղների և տարաների
կամ այլ ջերմակայուն գազօջախային պարագաների
համար: Երբ պատրաստվող մթերքն անմիջապես ցանցե
դարակի վրա է, տեղադրեք կաթելու թավան դրա ներքևի
մակարդակում:
Այն կարող եք նաև տեղադրել կամ կաթելու թավայի կամ
գոլորշու սկուտեղի վերևում միևնույն մակարդակում:
ԿԱԹԵԼՈՒ ԹԱՎԱ
Այն օգտագործվում է որպես
թխելու սկուտեղ, միս, ձուկ,
բանջարեղեն կամ հացի և
խմորեղենի տարբեր տեսակներ
«Ջերմային Թխում» գործառույթով
թխելու համար:
Այն օգտագործվում է նաև որպես հենարան
գազօջախային ջերմակայուն պարագաների համար
և դուք ստիպված չեք լինի դնել դրանք գազօջախի
հատակին: Այն հավաքում է պատրաստման ժամանակ
առաջացած հյութեղեն մասը, երբ դնում եք ցանցե դարակի
կամ գոլորշու սկուտեղի տակ:
ԳՈԼՈՐՇՈՒ ՍԿՈՒՏԵՂ
Այն ավելի հեշտացնում է գոլորշու
շրջանառությունը, որն օգնում է
մթերքը պատրաստել
հավասարաչափ: Դրեք կաթելու
թավան ներքևի մակարդակում,
պատրաստման ընթացքում առաջացած հյութեղեն մասը
հավաքելու համար:
ՋՐԻ ՏԱՐԱ
Լցրեք խմելու ջրով ամեն անգամ
երբ օգտագործում եք գոլորշու
գործառույթներից որևէ մեկը:
ՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՍԱՐՔ
Պատրաստման ժամանակ մթերքի
միջին ջերմաստիճանը չափելու
համար:
ՍՊՈՒՆԳ
Խտացումը հեռացնելու համար, որն
առաջանում է
պատրաստման
ընթացքում