Instruction for Use

3
HY
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս
հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ հետագա օգտագործման
համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները
պարունակում են կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել
ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում
այս անվտանգության ցուցումներին չհետևելու,
սարքերի ոչ պատշաճ օգտագործման և
վերահսկողության համակարգի սխալ տեղադրման
համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին
(3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքերից և
շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն
անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ
փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ
սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե
ինչպիսի վտանգ են դրանք պարունակում:
Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց
մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի
երեխաների կողմից առանց խորհրդատվության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքը և վերջինիս մեջ
մտնող պարագաները օգտագործման ընթացքում
տաքանում են, 8 տարեկանից ցածր երեխաներին չի
թույլատրվում մոտենալ դրանց առանց
վերահսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խուսափեք ջերմային
էլեմենտներին կամ ներքին մակերեսին դիպչելուց
- կա այրվածք ստանալու ռիսկ:
Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք
մթերքը չորացնելիս:
Եթե սարքը հարմար է փորձարկման համար,
կիրառեք միայն այս վառարանի համար խորհուրդ
տրվող ջերմաստիճանը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե դուռը և դռան
դրոշմանիշները վնասված են, ապա վառարանը
չպետք է օգտագործել նախքան այն կվերանորոգվի
իրազեկ անձի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հեղուկները և մյուս
մթերքները չպետք է տաքացվեն դրոշմված
տարաներում, քանի որ դրանք կարող են պայթել:
Միկրոալիքային վառարանը նախատեսված է մթերք
և ընպելիքներ տաքացնելու համար: Մթերք կամ
հագուստ չորացնելը, ինչպես նաև ջեռուցող
բարձիկների, հողաթափերի, սպունգերի, խոնավ
կտորի և նմանատիպ իրերի տաքացնելը կարող է
վնասվածքների, բռնկման կամ հրդեհի հանգեցնել:
Մթերքը պլաստիկ կամ թղթե տարաներում
տաքացնելիս ուշադիր եղեք վառարանին հնարավոր
բռնկումից խուսափելու համար:
Ըմպելիքները միկրոալիքային վառարանով
տաքացնելիս կարող են եռալ ժայթքումներով, այդ
իսկ պատճառով զգույշ պետք է լինել տարան
բռնելիս:
Կերակրման շշերի և երեխաների սննդի բանկաների
պարունակությունը պետք է թափահարել և խառնել,
իսկ նախքան օգտագործելը պետք է ստուգել
ջերմաստիճանը՝ այրվածքներից խուսափելու համար:
Կճեպով ձու և խաշած ձու չի կարելի տաքացնել
միկրոալիքային վառարանում, քանի որ դրանք
կարող են պայթել նույնիսկ միկրոալիքների
անջատվելուց հետո:
Օգտագործեք միայն միկրոալիքային վառարանի
համար նախատեսված պարագաներ:
Եթե ծուխ է դուրս գալիս, ապա պետք է անջատել
սարքավորումը համապատասխան կոճակով կամ
վարդակից և դուռը փակ պահել բռնկումից
խուսափելու համար:
Չի կարելի միկրոալիքային վառարանը օգտագործել
յուղով կամ ձեթով տապակելու համար, քանի որ
յուղի կամ ձեթի ջերմաստիճանը հնարավոր չէ
վերահսկել:
Հագուստը կամ այլ դյուրավառ նյութեր հեռու
պահեք սարքավորումից մինչև դրա բոլոր
բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն:
Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է
բռնկվում: Միշտ զգոն եղեք յուղոտ, ձեթոտ մթերք
պատրաստելիս կամ ալկոհոլ ավելացնելիս (օրինակ՝
ռոմ, կոնյակ, գինի) - հրդեհի բռնկման վտանգ կա:
Օգտագործեք վառարանի համար նախատեսված
ձեռնոցներ` թավաները և մյուս պարագաները
հանելու համար` չդիպչելով տաքացած մասերին:
Պատրաստման վերջում զգուշորեն բացեք դուռը,
որպեսզի տաք օդը կամ գոլորշին դուրս գա, նախքան
սարքավորում մուտք գործելը:
Չի կարելի խոչընդոտել վառարանի առջևի տաք
օդային անցքերին:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված
չէ արտաքին ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի միջոցով
գործարկելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են`
- Խանութների, գրասենյակների և այլ
աշխատանքային միջավայրերի անձնակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներ;
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ