Instruction for Use

5
HY
լինեն օգտագործողին տեղադրելուց հետո:
Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ
թաց մասով և չի կարելի այն շահագործել երբ
ոտաբոբիկ եք:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Համոզվեք որ սարքավորումն
անջատված է նախքան լամպը փոխելը, որպեսզի
խուսափեք էլեկտրահարվելու հավանականությունից:
Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ
կամ սուր մետաղական քերիչներ սարքի դռան
ապակին մաքրելու համար, քանի որ դրանք կարող
են խազեր առաջացնել մակերեսին, որը կարող է
ապակու փշրման պատճառ դառնալ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Վտանգավոր է ոչ իրազեկ
ցանկացած անձի համար իրականացնել որևէ
սպասարկման կամ վերանորոգման գործողություն,
որի համար անհրաժեշտ է հեռացնել միկրոալիքի
էներգիայից պաշտպանող ծածկը:
Վառարանը մաքուր չպահելու դեպքում կարող է
վնասվել մակերեսը, որն էլ բացասաբար կազդի
սարքավորման պիտանելիության վրա և հնարավոր է
վտանգավոր իրավիճակ ստեղծի:
Վառարանը պետք է պարբերաբար մաքրել և
հեռացնել սննդի մնացորդները:
Մաքրման և պահպանման համար անհրաժեշտ է
կրել պաշտպանիչ ձեռնոցներ:
Սարքավորումը պետք է անջատել հոսանքի
մատակարարումից, նախքան պահպանման որևէ
աշխատանք կատարելը:
Համոզվեք, որ սարքը սառն է, նախքան մաքրման
կամ սպասարկման որևէ գործողություն
իրականացնելը:
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և
նշված է այդ նշանով
: Փաթեթավորման տարբեր մասերը պետք
է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական
կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է այն հանել
օգտագործումից` անջատելով հոսանքի մալուխը և հեռացնելով
դռներն ու դարակները (եթե առկա են), որպեսզի երեխաները
չկարողանան հայտնվել այնտեղ և փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող
կամ
վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր տեղամասի կենցաղային աղբի
հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից
գնել եք սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի
2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ:
Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել է պատշաճ կերպով,
դրանով օգնած կլինեք կանխելու հնարավոր բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության
վրա, որը կարող է առաջանալ տվյալ արտադրանքի ոչ պատշաճ
աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը
ցույց է տալիս որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ
այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ
կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի
վերամշակում:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել և բաշխվել է
համաձայն Եվրոպական Հրահանգների պահանջների. ՑԼՀ
2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՀ և ՎՆՍ 2011/65/ԵՄ:
Այս սարքը, որը նախատեսված է մթերքի հետ շփման համար,
համապատասխանում է Եվրոպական Կանոնակարգին
հ. 1935/2004.
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական
կանոնակարգերի հ. 65/2014, և հ. 66/2014 էկոդիզայնին`
համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-1: