Instruction for Use

Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու
համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք
պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս անվտանգության
ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ
տեղադրման համար:
Այս հրահանգները գործում են, եթե սարքի վրա առկա է
երկրի խորհրդանիշը: Եթե առկա չէ սարքի վրա, անհրաժեշտ
է հաշվի առնել տեխնիկական հրահանգները, որը կտրամադրի
երկրի օգտագործման պայմանների համաձայն սարքի
ձևափոխման վերաբերյալ անհրաժեշտ հրահանգները:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Գազով պատրաստման սարքի
կիրառման արդյունքում, վերջինիս տեղադրված սենյակում
առաջանում է ջերմություն, խոնավություն և այրված
ապրանքներ: Համոզվեք, որ խոհանոցի օդափոխությունը
պատշաճ իրականացվում է հատկապես , երբ սարքը
օգտագործման գործընթացում է: Օդափոխման բնական
անցքերը բացեք կամ մեխանիկական օդափոխման սարք
տեղադրեք (արտանետման մեխանիկական անցք): Սարքի
երկարատև, ինտենսիվ օգտագործումը կարող է լրացուցիչ
օդափոխման անհրաժեշտություն առաջացնել, օրինակ՝
պատուհանի բացում, կամ ավելի արդյունավետ օդափոխում՝
ավելացնելով առկա մեխանիկական օդափոխումը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը և դրա
պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ:
Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած
մասերին դիպչելուց: 8 տարեկանից փոքր երեխաներին
չպետք է թույլ տալ մոտենալ առանց հսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե սալօջախի մակերեսը
ճաքած է, ապա մի օգտագործեք սարքավորումը, քանի որ
կա էլեկտրահարվելու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հրդեհի վտանգ. Չի կարելի
առարկաներ դնել պատրաստման համար նախատեսված
մակերեսներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Պատրաստման գործընթացը պետք է
վերահսկել:
Կարճաժամկետ պատրաստման գործընթացը պետք է
անընդհատ վերահսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Յուղով և ձեթով պատրաստման
գ որ ծ ը ն թ ա ց ն ա ռ ա ն ց հս կ ո ղ ո ւ թ յ ա ն թ ո ղն ե լ ը կ ա ր ո ղ է վ տ ա ն գ ա վ ո ր
լինել, քանի որ կա հրդեհի վտանգ: ԵՐԲԵՔ չփորձեք մարել
կրակը ջրով, այլ` անջատեք սարքավորումը, իսկ հետո ծածկեք
կրակը օր.` կափարիչով կամ կրակի համար նախատեսված
ծածկոցով:
Չի կարելի սալօջախն օգտագործել, որպես
աշխատանքային մակերես կամ հենարան: Հագուստը կամ
այլ դյուրավառ նյութերը հեռու պահեք սարքավորումից
մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն
- կա հրդեհի վտանգ:
Եթե պատշաճ կերպով չհետևեք սույն ձեռնարկի
հրահանգներին, կարող է հրդեհ կամ պայթյուն առաջանալ՝
պատճառելով գույքային վնաս կամ վնասվածք:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և
շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և
սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող
են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սալիկի ապակու կոտրվելու դեպքում
անհրաժեշտ է անմիջապես անջատել բոլոր այրիչները և
էլեկտրական տաքացման տարրերը և սարքավորումն
անջատել էլեկտրամատակարարումից. - չի կարելի դիպչել
սարքավորման մակերեսին. ի կարելի օգտագործել
սարքավորումը.
Ապակե կափարիչը կարող է կոտրվել, եթե այն գերտաքանա:
Անջատեք բոլոր այրիչները և էլեկտրական սալիկներ,
նախքան կափարիչը փակելը: Չի կարելի կափարիչը փակել,
եթե այրիչը միացած է:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և
այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Օգտագործեք այնպիսի կաթսաներ և թավաներ, որոնց
հատակի լայնությունը համապատասխանում է այրիչին կամ
մի փոքր է մեծ (տես հատուկ աղյուսակը): Ստուգեք,
որպեսզի վանդակաճաղերի վրա դրված կաթսաները
սալօջախի եզրերից դուրս չլինեն:
Ցանցերի սխալ օգտագործումը կարող է վնաս հասցնել
սալօջախին: չի կարելի ցանցի վերին մասը դեպի ներքև
դննել կամ դրանք սահեցնել սալօջախի վրայով:
Մի թողեք որպեսզի այրիչի կրակը տարածվի թավայի եզրերով:
Չի կարելի օգտագործել. Թուջե թավաներ, պղնձե քարերից կամ թրծաքարից
թավաներ և կաթսաներ: Ջերմային դիֆուզորներ, ինչպիսիք են մետաղական ցանցը
կամ դրա ցանկացած այլ տեսակ: Երկու այրիչներ միաժամանակ` մեկ անոթի համար
(օր.` ձկան կաթսա):
Հնարավոր է գազի մատկարարման հետ կապված որոշ պայմաններ այրիչի բռնկումը
դժվարացնեն, այս դեպքում խորհուրդ է տրվում կրկնել գործողությունը` կոճակը
պտտելով ավելի թույլ կրակով:
Սալօջախի տեղադրման համար խնդրում ենք նայել դրա տեղադրման հրահանգները`
ճիշտ հեռավորությունը պահպանելու համար:
Ցանցերի վրա առկա պաշտպանիչ ռետինե ոտքիկները լուրջ վտանգ են ներկայացնում
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
HY

Summary of content (8 pages)