Instruction for Use

• 11
AM
Տեղադրում
Տեղակայում և միացում
Պահպանեք տվյալ ձեռնարկը Այն պետք է
լինի սառցարանի հետ միասին, վաճառքի,
սարքավորման փոխանցման կամ նոր բնակարան
տեղափոխվելու դեպքում, որպեսզի սարքավորման
նոր տերը կարողանա ծանոթանալ նրա
գործարկման և սպասարկման կանոններին:!
Ուշադիր կարդացեք ձեռնարկը՝ նրանում կան
Ձեր սառցարանի տեղադրման և անվտանգ
շահագործման մասին կարևոր տեղեկություններ:
Ճիշտ տեղադրումն անհրաժեշտ է սառցարանի
հուսալի և արդյունավետ աշխատանքը ապահովելու
համար:
Օդափոխություն
Սառցարանի ճնշակն ու խտարարը աշխատանքի
ընթացքում տաքանում են, այդ պատճառով
անհրաժեշտ է ապահովել բավարար
օդափոխություն: Սառցարանը պետք է տեղադրված
լինի լավ օդափոխվող տարածքում՝ օդի նորմալ
խոնավությամբ: Արգելվում է սառցարանը տեղադրել
բարձր խոնավություն ունեցող տարածքներում,
օրինակ լոգարանում, նկուղում:
Տեղադրման ժամանակ ապահովեք նվազագույն
հեռավորություն (3-5 սմ) սարքի կողքերից և 10 սմ
վերևից՝ օդի ազատ շրջանառության համար: Մի
փակեք օդի շարժը սարքի հետևից
Մի տեղակայեք ջերմային աղբյուրների մոտ
Հարկավոր չէ տեղադրել սառցարանն այնպես,
որ այն գտնվի ուղիղ արևային ճառագայթների
ազդեցության տակ կամ ջերմության աղբյուրների
կողքին (խոհանոցային վառարանների, ջեռոցների,
բուխարիների):
Հավասարեցում
Սառցարանի լավ աշխատանքի համար կարևոր
է, որպեսզի այն գտնվի հարթ մակերևույթի վրա:
Տեղադրումից հետո կարգավորեք դրա դիրքը՝
կարգավորիչ հենակների պտտման միջոցով նրա
առջևի մասում: Սառցարանի թեքվածությունը դեպի
հետ, չպետք է գերազանցի 5°:
Միացում՝ էլեկտրական ցանցին
Սառցարանը պատրաստված է, ըստ
էլեկտրահարումից պաշտպանվածության
աստիճանի 1 դասի և միացվում է էլեկտրական
ցանցին՝ երկբևեռային վարդակի օգնությամբ՝
հողակցման հպմամբ:
Էլեկտրական ցանցին միացնելուց առաջ համոզվեք,
որ՝
- ցանցի լարումը համապատասխանում է
աղյուսակում նշված տվյալներին, որը գտնվում է
սառցարանային բաժնի աջ կողմում՝ դռան կողմից,
մասնավորապես՝ ~220-240Վ:
- էլեկտրական վարդակի հողակցման հպումը
անմիջականորեն էլեկտրական ձևով միացված է
էլեկտրական ցանցի սնուցող մալուխի հողակցման
լարով (միացման լարը պետք է հաշվարկված լինի ոչ
պակաս քան 10 A հոսանքի համար):
վարդակը և խրոցը մեկ տեսակի:Եթե խրոցը
հարմար չէ վարդակի համար, հարկավոր
է վարդակը փոխել՝ սնուցող լարի խրոցին
համապատասխան (աշխատանքները պետք է
կատարի որակավորված մասնագետը):
Սառցարանն պետք է տեղադրված լինի այնպես,
որպեսզի վարդակը Ձեզ միշտ հասանելի լինի:
Սառցարանը, որը միացված է մեծ հզորության
կենցաղային սարքերի անվտանգության
պահանջների խախտմամբ, որոնք շարադրված են
տվյալ ձեռնարկում, պոտենցիալ վտանգավոր է:
Սառցարանը, որն անմիջականորեն միացված է
երկլարային էլեկտրացանցին, շահագործում են
պաշտպանիչ անջատման սարքով (ՊԱՍ), որն ունի
չափանիշների հետևյալ նշանակությունները՝
240Վ/50Հց, գործարկման շեմը՝ ոչ ավել, քան 30մԱ,
գործարկման անվանական ժամանակը՝ 0,1 վ:
Արտադրողը պատասխանատվություն չի
կրում առողջությանը կամ սեփականությանը
վնաս հասցնելու համար, եթե դա առաջացել
է տեղադրման նշված նորմերի խախտման
հետևանքով:
¹ 007140626*58392040001
ÌÎÄÅËÜ ÒÓ 5156-034-39531251-2006 Wt-SNG
R600a
Սառնարանի սերիական համարը,
սարքի ներսում աղյուսակի
վրա,պարունակում է նրա
թողարկման ամսաթիվը
Տարվա, ամսվա, օրվա վերջին թիվը
14 հուլիսի
2010 թ.
ՄՈԴԵԼ
ՄՈԴԵԼ
ՍԱՌՆԱՐԱՆ-ՍԱՌՑԱՐԱՆ
Օր
Ամիս
Տարի