Use and care guide

4
Առողջության և Անվտանգության ուղեցույց
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ
վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները
չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո:
Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց
են կամ ոտաբոբիկ եք: Չի կարելի սարքավորումը շահագործել,
եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով
չի աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման լարը վնասված է, ապա այն
պետք է փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի կամ
որակավորված անձանց կողմից` վտանգից խուսափելու համար
- կա էլեկտրահարվելու վտանգ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք սարքավորումն
անջատված է հոսանքի մատակարարումից, նախքան սպասարկման
որևէ գործողություն իրականացնելը. Երբեք չօգտագործել
գոլորշիով մաքրող սարքեր - կա էլեկտրահարվելու
հավանականություն:
Չի կարելի օգտագործել հղկող կամ քայքայիչ նյութեր, քլորի
հիմքով մաքրիչներ կամ հղկող մանրաթելեր:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%վ վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով
:
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող
նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման
կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման
և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս
սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և
Էլեկտրոնային Սարքավորումներ:
Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով
օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի
և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս,
որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան պատրաստման գործընթացն ավարտելը, մի քանի րոպե շուտ անջատեք այն,
քանի որ սալիկը դեռ պահպանում է իր մնացորդային ջերմությունը:
Ձեր թավայի կամ կաթսայի հատակը պետք է ամբողջությամբ ծածկի սալիկը: այն
տարան, որը փոքր է սալիկից` կհանգեցնի էներգիայի ծախսի:
Պատրաստելու ժամանակ կաթսաները և թավաները ծածկեք ամուր փակվող
կափարիչներով և հնարավորինս քիչ ջուր օգտագործեք: Բաց կափարիչով
պատրաստման գործընթացը կհանգեցնի էներգիայի ծախսի բարձրացմանը:
Օգտագործեք միայն հարթ հատակով թավաներ և կաթսաներ:
ԷԿՈ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 66/2014
էկոդիզայնի պահանջներին` սահմանված համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ
60350-2: