Instruction for Use

• 12
AM
Սառնարանային բաժնի օգտագործում
Սառնարանային բաժինը սարքավորված է
հարմարավետ դարակներով, որոնց բարձրությունը
կարող է կարգավորվել, շնորհիվ հատուկ
ուղղորդիչների, դա թույլ է տալիս տեղավորել խոշոր
փաթեթավորումները և բարձր շշերը:
Սառնարանում մի դրեք հեղուկներ՝ առանց
կափարիչի տարաներով՝ խուսափելու համար
խոնավության բարձրացումից՝ դա հանգեցնում է
ջերմաստիճանի բարձրացմանը սառնարանային
խցիկում:
Սառնարանային բաժնի ներսում ջերմաստիճանը
ավտոմատ կերպով կարգավորվում է՝
ջերմակարգավորիչի բռնակի դիրքին
համապատասխան:
Մենք խորհուրդ ենք տալիս ջերմակարգավորիչը
հաստատել միջին դիրքով:
Նպատակ ունենալով ապահովել մթերքների
պահպանման լավագույն պայմանները հետևեք
ներքևում շարադրված ցուցումներին՝ սխալ
պահպանման դեպքում անգամ ամենաթարմ
մթերքները արագ կփչանան:
Ի հեճուկս հայտնի կարծիքի, հիշեք, որ
պատրաստված մթերքները կարելի է պահել ավելի
քիչ ժամանակով, քան թարմ մթերքները:
Չի կարելի սառնարանում
պահել սոխ,
պրասասոխ և սխտոր, բանան (այն կարող է
սևանալ), ցիտրուսային մրգեր, կարտոֆիլ և
արմատապտուղներ (պահել մութ, չոր տեղում):
Մթերքներ Տեղակայումը սառնարանում
Թարմ ձուկ և միս Բանջարեղենի արկղերի վերևի դարակի վրա
Թարմ պանիր Բանջարեղենի արկղերի վերևի դարակի վրա
Պատրաստի մթերքներ Ցանկացած դարակի վրա
Երշիկ, հաց, շոկոլադ Ցանկացած դարակի վրա
Մրգեր և բանջարեղեն Բանջարեղենի արկղերում
Ձվեր Դռների դարակների վրա
Կարագ և մարգարին Դռների դարակների վրա
Մթերք շշերում, խմիչքներ, կաթ Դռների դարակների վրա