Setup and user guide
12
ՄԱՔՐՈՒՄ
Համոզվեք որ սարքավորումը սառել է նախքան պահպանման
և մաքրման որևէ գործընթաց իրականացնելը:
Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
Չի կարելի օգտագործել կոշտ բրդյա մաքրիչ, հղկող
մաքրիչներ կամ հղկող/քայքայող մաքրման միջոցներ, քանի
որ դրանք կարող են վնասել սարքավորման մակերեսը:
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
• Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով: Եթե
այն շատ կեղտոտ է, ապա ավելացրեք մի քանի կաթիլ pH-չեզոք
մաքրող միջոց: Վերջում ավարտեք աշխատանքը չոր կտորով:
• Դռան ապակին մաքրեք համապատասխան մաքրող հեղուկով:
• Կանոնավոր պարբերականությամբ կամ հեղուկի թափվելու
դեպքում հեռացրեք պտտվող սկավառակը և նրա հենակները,
որպեսզի մաքրեք վառարանի հատակը՝ հեռացնելով բոլոր սննդի
մնացորդները:
• Ակտիվացրեք «Smart Clean» գործառույթը` ներքին
մակերեսներն ավելի օպտիմալ մաքրելու համար:
• Խորովելու ցանցը կարիք չկա մաքրելու, քանի որ ուժեղ
տաքությունը այրում է ամբողջ կեղտը: Օգտագործեք այս
գործառույթը կանոնավոր պարբերականությամբ:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Բոլոր պարագաները կարելի է լվանալ աման լվացող սարքով, բացի
չիպսի ափսից:
Չիպսի ափսեն պետք է մաքրել ջրով և թույլ լուծույթով: Չորացած
կեղտը մաքրելու համար զգուշությամբ շփեք կտորով: Նախքան
Չիպսի ափսեն մաքրելը մշտապես թողեք, որ այն սառի:
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆ
ԽՆԴԻՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ ԼՈՒԾՈՒՄ
Վառարանը չի աշխատում:
Հոսանքի անջատում:
Անջատում հիմնական լարից:
Ստուգեք էլեկտրական հոսանքի հիմնական լարը և արդյոք գազօջախը
միացած է էլեկտրամատակարարմանը:
Անջատեք գազօջախը և նորից միացրեք այն, տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Վառարանը ձայներ է արձակում
նույնիսկ երբ չի աշխատում:
Սառեցնող օդափոխիչը ակտիվ է: Բացեք դուռը, պահեք կամ սպասեք մինչև սառելու գործընթացը ավարտվի:
Էկրանը ցույց է տալիս «F»
տառը, որին հաջորդում է թիվ:
Ծրագրային վթար:
Անջատեք վառարանը և կրկին միացրեք ստուգելու համար արդյոք խնդիրը
դեռ առկա է, թե ոչ: Փորձեք կատարել «FACTORY RESET»
(ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ)` ընտրելով «SETTINGS»
(ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ): Կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված
ապրանքների սպասարկման Ծառայության Հաճախորդների Կենտրոնի հետ և
նշեք այն թիվը, որը հաջորդում է «F» տառին:
Վառարանը չի տաքանում:
Երբ «DEMO» (Դեմո ռեժիմ) ռեժիմը միացած է, ապա
բոլոր հրահանգներն ակտիվ են, իսկ մենյուն հասանելի, բայց
գազօջախը չի տաքանում: «DEMO» (Դեմո ռեժիմ) ռեժիմը
էկրանին է հայտնտվում յուրաքանչյուր 60 վայրկյանը մեկ:
Մուտք գործեք «DEMO» (Դեմո ռեժիմ) ռեժիմ «SETTINGS»
(ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ) բաժնից և ընտրեք «O»:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄ
WWW
Այս սարքավորման համար նախատեսված արտադրանքի թերթիկը`
ներառյալ էներգետիկ տվյալները, կարող եք ներբեռնել Ուիրլփուլի կայքից
docs . whirlpool . eu
ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ
ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
>
WWW
Ներբեռնեք Օգտագործման և Խնամքի Ուղեցույցը
մեր կայքից docs . whirlpool . eu (կարող եք կիրառել այս ԱՊ
կոդը)՝ նշելով ապրանքի առևտրային կոդը:
> Որպես այլընտրանք, կապ հաստատեք մեր Հաճախորդների
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՄԵՐ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ
Դուք կարող եք գտնել մեր
կոնտակտային տվյալները երաշխիքի
ձեռնարկում: Մեր Հաճախորդների
Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ կապ
հաստատելիս խնդրում ենք նշել Ձեր
արտադրանքի նույնականացման
տվյալների սանդղակում տրված
կոդերը:
XXX/XXX
XXXXXXXXXXXX
XXXXXXXXXXXX
400011158726
Տպագրված է Իտալիայում










