Setup and user guide
2
ՊԱՐԱԳԱՆԵՐ
ՊՏՏՎՈՂ ՍԿԱՎԱՌԱԿ
Տեղադրված իր հենակի վրա՝ ապակե
պտտվող սկավառակը հնարավոր է
օգտագործել բոլոր պատրաստման
մեթոդների համար:
Պտտվող սկավառակը մշտապես
պետք է կիրառվի որպես հիմնական ափսե այլ տարաների և
պարագաների համար:
ՊՏՏՎՈՂ ՍԿԱՎԱՌԱԿ ՀԵՆԱԿ
Հենակը կիրառեք միայն ապակե
պտտվող սկավառակի համար:
Այլ պարագաներ չի կարելի դնել
հենակին:
ՉԻՊՍԻ ԱՓՍԵ
Միայն նշված գործառույթների դեպքում
կիրառել:
Չիպսի ափսեն պետք է մշտապես
տեղադրվի ապակե պտտվող սկավառակի
կենտրոնում և կարելի է նախապես
տաքացնել, երբ այն դատարկ է՝ կիրառելով միայն այս
նպատակի համար նախատեսված հատուկ գործառույթը:
Մթերքը անմիջապես չիպսի ափսեի վրա տեղադրեք:
ՉԻՊՍԻ ԱՓՍԵԻ ԲՌՆԱԿ
Օգտակար է տաք չիպսի ափսեն
վառարանից հանելու համար:
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿ
Սա թույլ է տալիս մթերքը խորովելու
ցանցին մոտ տեղադրել Ձեր
կերակրատեսակը լավ կարմրացնելու և
օպտիմալ օդի շրջանառության համար:
Ցանցե դարակը տեղադրեք պտտվող
սկավառակի վրա՝ համոզվելով, որ այն չի դիպչում որևէ այլ
մակերեսի:
ՇՈԳԵԽԱՇԻՉ
3
2
1
Ձուկ կամ բանջարեղեն
շոգեխաշելու համար, տեղադրեք
դրանք զամբյուղի մեջ (2) և
ավելացրեք խմելու ջուր (100 մլ)
շոգեխաշիչի մեջ(3) ճիշտ
քանակությամբ գոլորշի ստանալու
համար:
Մակարոնեղեն, բրինձ, կարտոֆիլ
կամ հացահատիկներ խաշելու համար տեղադրեք դրանք
շոգեխաշիչի հատակին
(զամբյուղի կարիքը չկա) և ավելացրեք Ձեր պատրաստելիք
քանակին համապատասխան քանակությամբ խմելու ջուր:
Լավագույն արդյունքների համար, ծածկեք շոգեխաշիչը
տրամադրված կափարիչով (1):
Շոգեխաշիչը միշտ տեղադրեք պտտվող սկավառակի վրա
և օգտագործեք միայն համապատասխան պատրաստման
գործառույթներով կամ միկրոալիքային վառարանի
գործառույթով:
Շոգեխաշիչի հատակը նաև նախատեսված է Smart clean
մաքրող ֆունկցիայի հետ համատեղ օգտագործելու համար:
Պարագաների քանակը և տեսակը կարող է տարբերվել` կախված
գնված մոդելից:
Մյուս պարագաները որոնք տրամադրված չեն, առանձին կարող եք
գնել Վաճառված ապրանքների սպասարկման Ծառայությունից:
Մի շարք պարագաներ կան վաճառքի: Նախքան գնելը
համոզվեք, որ դրանք նախատեսված են միկրոալիքային
վառարանի օգտագործման համար և դիմակայուն են
վառարանի ջերմաստիճանին:
Մթերքի և ըմպելիքների համար նախատեսված մետաղական
տարաները չի կարելի օգտագործել միկրոալիքային
վառարանում:
Մշտապես համոզվեք, որ մթերքը և պարագաները չեն
դիպչում վարառանի ներսի պատերին:
Նախքան վառարանը միացնելը մշտապես համոզվեք, որ
պտտվող սկավառակը ազատ պտտվում է: Հոգ տարեք,
որպեսզի պտտվող սկավառակը չխախտվի իր տեղից այլ
պարագաներ մտցնելիս կամ հանելիս:










